19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչպես վարվել փողի հետ` առանց խուճապի

Մոսկվայի բորսայում նախօրեին մեկ եվրոն հասավ 100 ռուբլու, դոլարը՝ 80: Երկրի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը շտապ նիստ հրավիրեց` վերլուծելու իրավիճակն ու ելքեր գտնելու: Բնականաբար ռուսական շուկայի շորշոփը կայծակնային արագությամբ զգացնել է տալիս Հայաստանում: Ահա թե ինչ են քննարկում ռուս ֆինանսիստները: 

Մասնագետները նշում են` ռուբլին գահավիժեց ԿԲ-ի անիմաստ քայլերի արդյունքում: Ռուսներն այս պարագայում չգիտեն` ինչպես վարվել փողի հետ: Մեկ ընդհանուր կարծիք կա` ժողովրդի համար ամենակարեւորը խուճապի չմատնվելն է: 

Ուրալի բանկերի միության անդամ Եվգենի Բոլոտինը նշել է, որ ռուբլու անկումն ուղեկցվելու է արտադրության աճի հետ, քանի որ ներմուծման թանկացման պարագայում ներքին արտադրանքն է զարգանալու: Սակայն այդ գործընթացը կարող է 2-3 տարի տեւել, հետեւաբար պետք է հասկանալ` ինչ անել հենց այսօր: 

Պատասխանելով “ռուբլին անկում է ապրում` ինչ անել” հարցին` մասնագետները նշում են, որ անհրաժեշտ է գումարը պահել ռուբլով: Իսկ եթե նախկինում պատրաստվում էիք թանկարժեք գնում կատարել, հիմա իսկական ժամանակն է` դա անելու, քանի որ արտադրողները արդեն բարձրացրել են իրենց ապրանքների գները եւ չի բացառվում, որ հետո էլ ավելի բարձրանեն:

Խորհուրդ է տրվում մեծ փողերը պահել թանկարժեք մետաղների, մասնավորապես` ոսկու տեսքով: Եվ վերջապես այս դժվար շրջանում առաջարկում են տնտեսել, անիմաստ ծախսեր չանել:

Խնայբանկի ղեկավար Գերման Գրեֆը վստահություն է հայտնել, որ 2015-ի երկրորդ կեսին նավթի գինը կվերականգնվի, իսկ դոլարի կուրսը կհասնի 48.5 ռուբլու:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ