28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մոդեռնա» և «Պֆայզեր» պատվաստանյութերի արդյունավետության համեմատական վերլուծություն

untitled_20.thumb

COVID-19-ի դեմ ՌՆԹ «Մոդեռնա» և «Պֆայզեր» պատվաստանյութերի համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ «Մոդեռնա» պատվաստանյութն ավելի բարձր արդյունավետություն ունի ախտանշանային, լաբորատոր հաստատված COVID-19-ի դեպքերը, հիվանդության ծայրահեղ ծանր ընթացքը և մահվան դեպքերը կանխելու հարցում:

New England Journal of Medicine ամսագրում հրապարակված հետազոտությունն ապացուցում է, որ երկու պատվաստանյութերի արդյունավետությունն էլ 90%-ից բարձր է եղել, սակայն դրանց միջև առկա են որոշ տարբերություններ, որոնք կարևոր են որոշում կայացնող առողջապահական մարմինների և կազմակերպությունների համար բնակչության շրջանում պատվաստանյութը կիրառելիս:

Համեմատության հիմքում ԱՄՆ վետերանների գործերով նախարարության առողջապահական տվյալների բազաներն են: Ընտրվել է երկու խումբ` 219 հազար 842 վետերան, ովքեր ստացել են «Պֆայզեր» պատվաստանյութ և ևս 219,842 վետերան, ովքեր ստացել են «Մոդեռնա»` 2021թ. հունվարի 4-ից մայիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: Ուսումնասիրությունը կատարվել է տարբեր ժամանակահատվածներում, երբ գերակշռում էին «Ալֆա» կամ «Դելտա» շտամերը: «Պֆայզեր» ստացողների մոտ 27 տոկոսով ավելի բարձր է եղել վարակվելու ռիսկը և 70 տոկոսով բարձր` հոսպիտալացման ռիսկը, այն ժամանակահատվածում, երբ գերակշռողը «Ալֆա» տարբերակն էր:

Հետազոտության 12-շաբաթյա ժամանակահատվածում, երբ գերակշռում էր «Դելտա» տարբերակը, վարակման ռիսկը ևս մի փոքր ավելի բարձր էր «Պֆայզեր» ստացած անձանց խմբում, ինչը ցույց է տալիս, որ երկու պատվաստանյութերն էլ արդյունավետ են, վարակման դեպքերը քիչ են, բայց անկախ գերակշռող շտամից` «Մոդեռնայի» արդյունավետությունը մի փոքր ավելի բարձր է:

Հետազոտությունն իրականացվել է Թ. Հ. Չանի անվան հանրային առողջության Հարվարդի դպրոցի (Harvard T.H. Chan School of Public Health), Բրիգհամի և Կանանց հիվանդանոցի (Brigham and Women’s Hospital) և Վետերանների գործերով նախարարության կողմից:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ