24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյանին սուրճ դրած կուսակցությունը հերթական ծառայությունն է մատուցում նրան»․ Աննա Մկրտչյանը՝ Նարեկ Սամսոնյանին ձերբակալելու մասին

Ոստիկանության տասնյակ աշխատակիցներն այսօր առավոտյան բերման են ենթարկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի նախագահ Նարեկ Սամսոնյանին։ Նա այս պահին գտնվում է ոստիկանության Նոր Նորքի բաժնում

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը, որ արդեն այցելել էր Սամսոնյանին, լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամսոնյանի նկատմամբ գործադրված միջոցներն անհամաչափ են եղել, հատկապես, երբ նա նաև ֆեյսբուքյան իր էջում էր տեղեկացրել, որ քննվող գործի շրջանակներում քննիչի հետ պայմանավորվածություն ունի և պետք է ներկայանար քննիչին։

«Չսպասելով պայմանավորվածության ժամին, դրանից մոտավորապես 1 ժամ առաջ հրահանգ է իջեցվում Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու վերաբերյալ։ Քրեական գործի հետ կապված շատ ուշագրավ հանգամանքներ կան, որովհետև քրեական գործը վերաբերում է այն հայտնի հոդվածին՝ ծանր վիրավորանք հասցնելուն, որը, իմ նախնական տեղեկություններով՝ դիմումը ներկայացրել են «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Այստեղ շատ հետաքրքիր է այն հանգամանքը, որ հենց նույն «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները, պատգամավորները, 7-րդ գումարման Ազգային ժողովում դեմ էին այս հակաժողովրդավարական նախագծին, այլևս՝ օրենքին, և կարևոր է շեշտել, որ այս օրենքը բոլոր հնարավոր մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունների կողմից քննադատվել է և կոչ է արվել Հայաստանի իշխանություններին դադարեցնել այս հոդվածի գործողությունը և որևէ մեկին քրեական պատասխանատվության չենթարկել և չհետապնդել այս հոդվածով մի պարզ պատճոռով, որ այս հոդվածն ունի 1 գերնպատակ՝ Նիկոլ Փաշինյանին որևէ թթու խոսք ասողին ուղղակի բերել ոստիկանություն և քննչական մարմիններ, քաշքշել, ցույց տալ, որ եթե Նիկոլ Փաշինյանին մի նախադասություն ավելի կասեք, ձեր վերջը սա է լինելու՝ մշտապես քննչական մարմինների կողմից հետապնդված լինելը։ Ես ուղղակի ուզում էի հասկանալ, թե մեր ոստիկանությունը որևէ այլ գործառույթ իրականացնո՞ւմ է, բացի Նիկոլ Փաշինյանի մղձավանջներին հանգստություն պարգևելը, այսինքն՝ այդ անձնավորությունն ամեն օր երեկոյան քնելով՝ ուզում է հասկանալ, թե ումից է վախի մեջ մտել, որ հաղորդումն է, կամ որ արտահայտությունն է իր համար դարձել հերթական նոպաների պրոբլեմ, և ոստիկանությունն առավոտյան սկսում է իր քննչական գործողություններով, հերթական շոուներով, մարդկանց գետնին տապալելով, անհամաչափ ուժ գործադրելով բերման ենթարկել, հետո երևի տանում, Նիկոլ Փաշինյանին ցույց են տալիս այս վիդեոները, որ իր նյարդային և հոգեբանական վիճակի հանգստությունը ինքը գտնի․․․»։

Պատգամավորը շեշտեց, որ այս օրենքի միակ շահառուն Նիկոլ Փաշինյանն է․

«Այս օրենքը ՀՀ որևէ քաղաքացու պաշտպանելու միտում և մտադրություն չունի։ Ես ուղղակի ցավում եմ, որ 7-րդ գումարման Ազգային ժողովում Արցախի հարցը ստվերելու և Նիկոլ Փաշինյանին սուրճ դրած կուսակցությունը հերթական ծառայությունն է մատուցում իրեն, այս անգամ արդեն քրեական գործի հարուցման հիմքերը նախապատրաստելով։ Ապօրինի է ինչպես բերման ենթարկելը, այնպես էլ այս ամբողջ քրեական գործը և քննչական գործողությունները»։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ