24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Գերիների ծնողներն ասել են, որ գնալու են ռադիկալ քայլերի». Էլինար Վարդանյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ գերիների և անհետ կորածների ծնողների ու հարազատների բողոքի ակցիաներին՝ նշելով, որ իրենք արդեն հայտարարել են նրանց սատար կանգնելու պատրաստակամության մասին:

«Գերիների ու անհետ կորածների հարազատները խոցված են վերջին օրերին եղած հայտարարություններով, ԱԺ նախագահի հայտարարությունով, և իրենց պահանջը շարունակում է մնալ մեկը՝ պատասխանել իրենց հարցերին, թե մինչև երբ է շարունակվելու այս իրավիճակը, երբ են իրենց զավակները, եղբայրները վերադառնալու հայրենիք: Առավոտյան ԱԺ նիստը սկսելուց առաջարկեցինք լսումներ, քննարկումներ անցկացնել, որտեղ պատասխանատուները, ովքեր կարող են պատասխանել ծնողների, հարազատների հարցերին և, ի վերջո, կասեն, թե ինչ քայլեր են արվում այդ ուղղությամբ: Սակայն արձագանք չեղավ»,- ասաց Էլինար Վարդանյանը:

 
Պատգամավորի փոխանցված՝ ԱԺ նախագահի երեկվա հայտարարության վերաբերյալ սպասում են իշխող խմբակցության արձագանքին, թե արդյո՞ք նրանք կիսում են Ա. Սիմոնյանի տեսակետը, արդյո՞ք սա նրանց ընդհանուր գիծն է:

«Դրսում սպասող ծնողներն ԱԺ-ից այդուհանդերձ պատասխան են սպասում: Ծնողները նաև ինձ ասացին, որ կարծես թե պայմանավորվածություն է եղել, որ առավոտյան պետք է հանդիպեին ԱԺ նախագահի հետ, սակայն հանդիպում տեղի չի ունեցել: Սա հերթական անպատասխանատու վերաբերմունքն է եղած խնդրին և, իհարկե, արդարացիորեն առաջացրել է ծնողների վրդովմունքը: Ծնողներն ԱԺ նախագահից առաջին հերթին պատասխան են պահանջում՝ իր հայտարարությունների հետ կապված: Ծնողները նաև փոխանցել են, որ եթե իրենց հարցերին պատշաճ արձագանք չեղավ՝ դիմելու են ավելի ռադիկալ մեթոդների»,- հավելեց նա:

Ըստ Էլինար Վարդանյանի, «Հայաստան» խմբակցությունը փորձ է արել մի քանի անգամ ԱԺ կանչել պատասխանատուների՝ մարդկանց, որոնք տիրապետում են տվյալների, որոնք կարող են հարցերին տալ հստակ պատասխաններ, սակայն մշտապես գալիս են ոչ այն պաշտոնյաները, որոնք կարող են պատասխանել հնչեցված հարցերին: Ընդդիմադիր պատգամավորի գնահատմամբ՝ նման անլուրջ վերաբերմունքը հարցի նկատմամբ վկայում է, որ իշխանությունն ասելիք չունի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ