18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները կես տարվա ընթացքում նվազել են 38.7 տոկոսով

AntiFake.am-ը համեմատել է ինչպես վերջին, այնպես էլ համամասնական ընտրակարգով անցկացված նախորդ երկու՝ հոկտեմբերի 17–ի և նոյեմբերի 14–ի 4 մարզերի 9 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների արդյունքները խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ, որտեղ նույնպես «ՔՊ»–ն զգալի թվով ձայներ է կորցրել։

Այսպես, ՏԻՄ երեք ընտրություններն անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում՝ ընդգրկելով քվեարկելու իրավունք ունեցող 1․355․621 քաղաքացիների, որը կազմում է Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 52 տոկոսը։ ՏԻՄ երեք ընտրություններին քվեարկությանը մասնակցել է 565․080 ընտրող։ Համեմատության համար նշենք, որ համայնքային ընտրություններին մասնակցած քաղաքացիների թիվը կազմում է Ազգային ժողովի ընտրություններում իրենց ակտիվ ընտրական իրավունքն իրացրած քաղաքացիների 44 տոկոսը։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին 10 մարզերի 45 համայնքներում համամասնական ընտրակարգով կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով հավաքել է ընդամենը 263․946 ձայն։ Մինչդեռ Ազգային ժողովի ընտրություններում «ՔՊ»-ի հավաքած ձայների թիվը 430․485 էր։

 

Հոկտեմբերի 17–ին Շիրակի մարզի Գյումրի համայնքում ՔՊ–ն հավաքել է 7786 ձայն, մինչդեռ ԱԺ ընտրություններում ՔՊ–ի հավաքած ձայների թիվը 28246 էր։

Սյունիքի մարզի Գորիս համայնքում հոկտեմբերի 17–ին ՔՊ–ն հավաքել է 3568, իսկ ԱԺ ընտրություններում՝ 7085 ձայն։ Սյունիքի մարզի Մեղրի, Տաթև և Տավուշի մարզի Դիլիջան համայնքներում ՔՊ–ն հոկտեմբերի 17–ին հավաքել է համապատասխանաբար՝ 1637, 1288 և 4591 թվով ձայներ, իսկ ԱԺ ընտրություններում՝ 3540, 1545, 6449 թվով ձայներ։

Նոյեմբերի 14–ին Լոռու մարզի Ստեփանավան համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն հավաքել է 4004 ձայն, իսկ ԱԺ ընտրություններում՝ 3669 ձայն։

Սյունիքի մարզի Կապան համայնքում ՏԻՄ ընտրություններում (5791 քվե) ՔՊ–ն գրեթե կիսով չափ ձայներ է կորցրել ԱԺ ընտրություններում Կապան համայնքն ընդգրկող բնակավայրերից ստացած ձայների համեմատ (10685 քվե):

Նիկոլ Փաշինյանի հայրենի Իջևան համայնքն ընդգրկող բնակավայրերում նոյեմբերի 14–ի ՏԻՄ ընտրություններում (10003 քվե) ՔՊ–ն 5000–ից ավելի ձայն է կորցրել ԱԺ ընտրությունների համեմատ (15847 քվե)։

Վերջին՝ դեկտեմբերի 5–ին կայացած ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Վեդի, Արարատ համայնքներում ՔՊ–ն հավաքել է համապատասխանաբար՝ 13461, 19794, 7690 և 4988 ձայն։ Իսկ նույն բնակավայրերից ԱԺ ընտրություններում ՔՊ–ն ստացել էր համապատասխանաբար՝ 19240, 26384, 11986 և 10174 թվով ձայներ։

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է 14732 ձայն, մինչդեռ ԱԺ ընտրություններում՝ 18001 ձայն։

Ապարան համայնքն ընդգրկող բնակավայրերից ՔՊ–ն դեկտեմբերի 5–ին ստացել է 3705 ձայն, գրեթե կիսով չափ պակաս ԱԺ ընտրություններում (6865) ստացած ձայներից։

Թալին համայնքում նույնպես «Քաղաքացիական պայմանագրի» ձայները նվազել են՝ 5037 ձայն՝ ԱԺ ընտրություններում ստացած 6782 ձայնի փոխարեն։

Արմավիրի մարզի Արաքս համայնքում ՔՊ–ն վերջին ՏԻՄ ընտրություններում հավաքել է 3679 ձայն, մինչդեռ ԱԺ ընտրություններում կուսակցության օգտին քվեարկել էր 6156 քաղաքի։

Արմավիր (8370), Բաղրամյան (3243), Խոյ (4436), Մեծամոր (14048), Փարաքար (2609) համայնքներում նույնպես ՔՊ–ն զգալի թվով ձայներ է կորցրել․ մասնավորապես ԱԺ ընտրություններում թվարկված համայնքներն ընդգրկող բնակավայրերում ՔՊ–ն ստացել էր համապատասխանաբար 14009, 4003, 6825, 16196 և 5886 թվով ձայներ։

Վաղարշապատ համայնքում, որի ՔՊ–ական ղեկավարը աչքի է ընկնում իր սկանդալային գործունեությամբ, ԱԺ ընտրություններում ՔՊ–ի ստացած ձայները կիսվել են՝ 12151–ից 5776 ձայն։

Գեղարքունիք մարզի 3 համայնքներում (Գավառ՝ 7586, Վարդենիս՝ 6162, Մարտունի՝ 14491) ՔՊ–ն նույնպես զգալի թվով ձայներ է կորցրել ԱԺ ընտրություններում ստացած ձայների համեմատ (Գավառ՝ 12716, Վարդենիս՝ 9635, Մարտունի՝ 20444)։ AntiFake.am–ը հաշվարկում չի ներառել Սևան համայնքը, որտեղ ՔՊ–ն վերջին ՏԻՄ ընտրություններում ավագանու թեկնածուներ չի առաջադրել։

Լոռու մարզի Թումանյան (1687), Սպիտակ (8086) և Փամբակ (2544) համայնքներից յուրաքանչյուրում ՔՊ–ն շուրջ 1000 ձայն է կորցրել (ԱԺ ընտրություններում ստացած ձայները՝ Թումանյան` 1970, Սպիտակ` 8086, Փամբակ` 3476)։ Իսկ Վանաձոր համայնքն ընդգրկող բնակավայրերում ՔՊ–ին մերժել է 19927 քաղաքացի (ՏԻՄ ընտրություններում ստացած ձայները՝ 8295, ԱԺ ընտրություններում ստացած ձայները՝ 28222)։

Կոտայքի խոշորացած համայնքներում ևս դենիկոլիզացիայի մեծ ալիք է տեղի ունեցել, ինչի հետևանքով Աբովյան համայնքում ՔՊ–ն ստացել է 8261 ձայն, ԱԺ ընտրություններում ստացած 14395 ձայների փոխարեն, Գառնի համայնքում ստացել է 3302 ձայն, 3656–ի փոխարեն, նոր խոշորացած Նաիրի համայնքում ՔՊ–ն ստացել է 3888 ձայն, մինչդեռ համայնքն ընդգրկող նույն բնակավայրերում ԱԺ ընտրությունների ընթացքում ՔՊ–ն ստացել էր 9132 ձայն։ Նույնն է իրավիճակը նաև Նոր Հաճընում․ ՏԻՄ ընտրություններում 2751 ձայն, ԱԺ ընտրություններում ստացած 6502 ձայների փոխարեն

Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքների ՏԻՄ ընտրություններում ՔՊ–ն ստացել է համապատասխանաբար 6195, 1217, 2316, 7731 թվով ձայներ, մինչդեռ ԱԺ–ում կուսակցությունը ստացել էր համապատասխանաբար՝ 10554, 1567, 9670, 12998 թվով ձայներ։

Դեկտեմբերի 5–ին Վայոց ձորի Եղեգնաձոր և Վայք համայնքներում ՔՊ–ն ստացել է 1747 և 2257 թվով ձայներ։ Իսկ ԱԺ–ում համապատասխանաբար՝ 5153 և 3518 թվով ձայներ։

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում ՔՊ–ի ձայները նույնպես նվազել են, 8534–ից՝ 5710 ձայն։

Այսպիսով՝ հունիսի 20–ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո 6 ամսվա ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձայները կես տարվա ընթացքում նվազել են 166539–ով կամ 38.7 տոկոսով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ