19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչական ռեսուրսի կիրառման, տոտալ ճնշումների պայմաններում էլ կա պայքար, հասարակական դիմադրություն, որը ծանր ապտակներ է հասցնելու իշխանությանը․ պատգամավոր

Թվում է, թե այս կամ այն համայնքում իշխանությունը հաղթանակ է տարել, բայց այդ հաղթանակը պայմանական հաղթանակ է, որովհետև ներքաղաքական որոշակի գործընթացների զարգացման պարագայում այդ համայնքների ղեկավարներն իշխանությանը որևէ ձևով սատար չեն կանգնելու, հրավիրված ասուլիսում ՏԻՄ ընտրությունների արդյունքներին անդրադարձավ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորն ընդգծեց՝ անձինք, որոնք ՏԻՄ ընտրություններին հանդես են եկել ՔՊԿ-ի ներքո, հաշվարկում են լինել քաղաքապետ, համայնքի ղեկավար կամ հանդես գալ մեկ այլ կարգավիճակում, բայց գաղափարական, սկզբունքային առումով իշխանության հենարանը չեն, «գրեթե չեն տարբերվում այն մարդկանցից, որոնք այսօր պայքարում են գործող իշխանության դեմ»։

«Այս իրավիճակում նրանք այն թիմը չեն, որոնց վրա իշխող ուժը կարող է հիմնվել։ Այս իրադարձությունների մեջ կարևորն այն էր, որ ոչ իշխանական ուժերը ամենատարբեր համայնքներում ոչ միայն միանձնյա հաղթանակներ են տարել, այլև հնարավորություն են ստացել մեծ ու փոքր կոալիցիաների միջոցով վերցնել համայնքների ղեկավարման ղեկը։ Միաժամանակ, այս ամենը ցույց տվեց, որ տեղերում նույնիսկ վարչական ռեսուրսի կիրառման, մարդկանց աշխատանքից ազատելու, տոտալ ճնշումների պայմաններում կա պայքար, կա հասարակական ակտիվություն, կա հասարակական դիմադրություն, որը տարբեր փուլերում այս իշխանությանը ծանր ապտակներ է հասցնելու», – ասաց Աբրահամյանը։

Նա նշեց նաև, որ ընտրված համայնքապետերին, պատգամավորներին, հայրենիքի պաշտպաններին շինծու քրեական գործերի հիման վրա մեկուսացնելը, անազատության մեջ պահելը ևս իշխանությանը իր ցանկացած դիվիդենտները չտվեց։

«Այս և նախորդ ՏԻՄ ընտրությունները ցույց տվին, որ նույնիսկ այդպիսի ռեպրեսիաները որևէ ձևով չեն ազդում հասարակական այս զարթոնքի և հասարակական համախմբման վրա։ Սա անբարոյականության, կամայականությունների դեմ պայքար է․ ոչ թե իշխանությունը վերցնել-չվերցնելու հարց, այլ հայրենիքը պահելու և չպահելու հարց», – ընդգծեց պատգամավորը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ