19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Իշխանություններին քննդատած հոգևորականին կարգալույծ են անում․ «Հրապարակ»

«Մայր Աթոռում այսօր կքննեն Տեր Ղազար քահանա Պետրոսյանին կարգալույծ անելու հարցը: Տեր Ղազարին կարգալույծ անելու դիմումը աթոռանիստ Էջմիածին է ներկայացրել Հայ Առաքելական եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:

Դիմումի հիմքը «Ապաշխարենք կառուցելով» ֆեյսբուքյան էջում տեղ գտած քաղաքական մի նյութ է Արտաշատի առաջիկա ընտրությունների վերաբերյալ: Էջի ադմինների շարքում է նաեւ Տեր Ղազարը, սակայն նրա շրջապատից մեզ փոխանցեցին, որ նա միակ ադմինը չէ:

Նյութը ընտրություններին մասնակից ուժերից մեկի՝ Քրիստոնեական Հայաստան կուսակցության ավագանու անդամի քարոզչական հոլովակ է: Դիմումի հիմքն այն է, թե հոգեւորականն իրավունք չունի խառնվել քաղաքականությանը, սակայն, որոշ տեղեկություններով, Գեւորգ եպիսկոպոսն ինքն է ներգրավված քաղաքական հարցերին եւ պատահական չէ, որ ընդամենը մի նյութի համար, եւ այն էլ առանց Տեր Ղազարից պարզաբանում պահանջելու, վերջինիս կարգալույծ անելու դիմում է ներկայացրել Մայր Աթոռ: Բանն այն է, որ Տեր Ղազարը վերջին տարիներին աչքի է ընկել ակտիվ քաղաքացիական կեցվածքով եւ երբեմն մարտնչել է գործող իշխանությունների՝ ազգային եւ հոգեւոր արժեքների դեմ որոշումների, քայլերի դեմ:

Հիշեցնենք, որ նա 2019-ին անգամ փիլոնազրկվեց, քանի որ ակտիվ մասնակցում էր ԱԺ-ում տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթի համար կազմակերպված բողոքի ակցիաներին: Ապա տեսաուղերձով դիմել էր Նիկոլ Փաշինյանին ասելով «Չհանդգնես իմ եպիսկոպոսների վրա ուժ բանեցնես, կչքվես էդտեղից, լսեցի՞ր Նիկոլ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ