19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Աշխարհից նեղանալ պետք չէ, արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում.Նիկոլը վկա.Աշոտյան

Երեկվա եռակողմ հանդիպիւմից հետո, որի արդյունքում ընդունված հայտարարությունը չի պարունակում գեթ մեկ դրույթ, որը բխում է Հայաստանի ազգային շահերից, հարց է առաջացել. ի՞նչ ակնկալել Բրյուսելից։ Նման գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում։

Փորձեմ հակիրճ ներկայացնել կարծիքս։

  1. Ինպես եւ կանխատեսում էի, Մոսկվան բաց չթողեց առաջին ջութակի դերը եւ ազդարարված Բրյուսելից առաջ կազմակերպեց իր հովանու ներքո սեփական հանդիպումը։
  2. ՌԴ նախագահի խոսքը բրյուսելյան հանդիպման մասին վկայում է, որ Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում այնքան ամուր են, որ նա չունի խանդի տեսարան սարքելու ոչ մի իմաստ։
  3. Եվրոպական հանդիպումից ոչ մի լուրջ, առավել եւս՝ հայանպաստ ելք ակնկալել պետք չէ։ Հիմնական գլոբալ հարցերը՝ դելիմիտացիա եւ կոմունիկացիաներ, արդեն քննարկվել են Սոչիում։
  4. ԵՄ-ն ունի ընդամենը մեկ զենք, որ չունի Ռուսաստանը՝ «մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն», որով ցանկության դեպքում կարող էր առավել կոշտ լինել Ադրբեջանի նկատմամբ։ Սակայն մի կողմից ԵՄ շահերը չեն ենթադրում սանկցիոն գործիքակազմի օգտագործում Ալիեւի դեմ, մյուս կողմից Հայաստանը ներկայացնող ողորմելիները նմանատիպ խնդիր չեն բարձրացնում արդեն մեկ տարի է։ Եթե Նիկոլը «ներել» է Ալիեւին, ինչու՞ Բրյուսելը պիտի ավելի կաթոլիկ լինի։
  5. Անկախ ՌԴ-ԵՄ լարվածությունից երկու խաղացողների շահերն այստեղ դեռ համընկնում են։ Կայուն միջավայրով, լիգիստիկ հնարավորություններով Հարավային Կովկասը, իհարկե, տարբերբերվող պատճառներով, համապատասխանում է երկուսի պատկերացումներին։
  6. Այս խաղի «ջոկեր» է մնում Թուրքիան, ում վերջնականապես սեփական անկողին մտցնելու պլաններ փափագում են թե Ռուսաստանում, թե Արեւմուտքում։
  7. Մաքսիմում ավել, ինչ կլինի Բրյուսելում, դա մի քանի մեր ռազմագերի տղաների ազատարձակումն է Բաքվի բանտերից, այն էլ, եթե Բրյուսելը ֆայմի, իսկ Երեւանը բզի այդ ուղղությամբ։

Հ.Գ. Աշխարհից նեղանալ պետք չէ։ Արժանապատվությունը կորցրած ազգերի հետ այդպես են վարվում։ Նիկոլը վկա»,-գրել է նա

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ