20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ոչ մի թուղթ չի զսպելու Ալիևին․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի պնդմամբ` ոչ մի թուղթ չի զսպելու «Բաքվի բռնապետ» Իլհամ Ալիևին:

«Եթե ոմանց թվում է, թե ինչ-որ հերթական թղթի հիման վրա Բաքվի բռնապետն էլ չի գնալու ագրեսիայի և բռնազավթման, ապա նրանք սխալվում են», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկանյանը:

Իրանագետն ընդգծել է, թե ոչ մի թուղթ չի զսպելու Ալիևին, «քանզի թղթերը, պատկերավոր ասած, լոկ ժամանակ են տալիս մաքրելու զենքերը հաջորդ կրակոցի համար»:

«Հետևաբար, միայն պատրանքներով ապրողը կարող է հավատալ, որ մեր բանակը չվերականգնելով ու չարդիականացնելով` թղթի կտորներով կարելի է բացել «խաղաղության դարաշրջան»», – նշել է Վարդան Ոսկանյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ