20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 870, մահվան՝ 43 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 20-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 870 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 333 583-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 41 քաղաքացի, մահացածների թիվը 7253 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Նոյեմբերի 20-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1404 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 43 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 8657-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2161 է, ընդհանուր առողջացածներինը՝ 304 017, փաստացի բուժվողներինը՝ 20 909: Մեկ օրում արվել է 8790 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 299 020 թեստավորում:

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ