25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Դիրքերը հանձնողի մերը․․․հիշել Ռոբերտ Աբաջյանին․ Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Դիրքերը հանձնողի մերը․․․հիշել Ռոբերտ Աբաջյանին․․․
 
Եթե դրան լսել եք, նկատեցի՞ ք ոնց ա խոսում դիրքերի մասին, ասում ա, մենք էլ ունենք դիրքեր, իրենք էլ ունեն դիրքեր, մեկ մենք ենք էս ու էնտեղ դիրք դնում, մեկ իրենք են դիրքերը էս ու էն կողմ դնում։ Արա, այ, ք․․․ի չ․․ո, էդ դիրքերը երկրի սահմանն են, ժողովրդի անվտանգությունը․․․։ Մեկ րոպե հետո էլ ասում ա՝ միջազգային հանրությունն էլ զզվել ա էս թեմաներից, ասում ա, դե հերիք եղավ, գնացեք իրար հետ խոսեք հարցը լուծեք․․․Քուչու բազարի ա վերածել մի ամբողջ ժողովրդի ճակատագիր, իր պրիմիտիվ ուղեղով իր գեղցիական շուստիրիությամբ կանգնել է ամբիոնի մոտ եւ ցինիզմի մաստեր կլաս ա ցույց տալիս․․․Դե, ուզում եք, թքեք, ուզում եք հայհոյեք․․
Նայեք կադրերը, պարզ երեւում է, ադրբեջանցին գալիս է ազատ ու անկաշկանդ, մոտավորապես այնպես, ինչպես սրանք քայլելով Գյումրիից հասան Երեւան․․Համարյա նույն քայլքով․․․
 
Թշնամին երկրի ներսում է եւ կրակելու հրաման տվող չկար ու չկա, դե ուրեմն հեչ չզարմանաք, երբ ականատեսն ու վկան կլինեք,որ հենց վաղը ադրբեջանցին իր սրտի ուզած դիրքերը կվերցնի, կդիրքավորվի, ու ամբողջ երկիրը կլինի թշնամու ափի մեջ․․․․Սրանք հենց այս էլ անում են, ի՞նչ թուղթ ի՞նչ փաստաթուղթ, բանավոր խոստացել ա ու տալիս ա, բանավոր սեւագրություն է դա․․․Հետո էլ կասեն, եկեք տանք-պրծնենք, որ պատերազմ չլինի․․
Բանավոր թյուրիմացություն․․․
 
Հ․Գ․Եւ դուք մտածում եք, թե սրանց պետք է կիրթ եւ գրագետ լեզվով հակադարձե՞լ․․․․Ներեցեք, եթե իր կարծիքով ալիեւն է կիրթ , ուրեմն ես կիրթ չեմ, ես ոսկեղենիկ հայերենն ափսոսում եմ դրան հակադարձելիս․․․» ։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ