20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ելքը մեկն է՝ ապազգային իշխանության հեռացում․ պետք է օր առաջ համախմբվել, ստեղծել ազգային համաձայնության կառավարություն․ Շարմազանով

Պետք է լինի ազգային համախմբում կապիտուլյացիոն ռեժիմի հեռացման համար։ Անհրաժեշտ է, որպեսզի բոլոր պետական ու ազգային ուժերը, նրանք, ում համար Հայաստանի Հանրապետության, Արցախի, ապագայի ճակատագիրը երկրորդական չէ, մի կողմ դնեն բոլոր քաղաքական, անձնական ամբիցիաները և համախմվեն այս ազգային աղետի դեմ պայքարում, հրավիրված ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

 

Նա նշեց, որ համախմբումից հետո անհրաժեշտ է ձևավորել ազգային համաձայնության պրոֆեսիոնալ կառավարություն, որի անդամները կարող են գնահատել, վերլուծել իրավիճակը և այդ գնահատման ու վերլուծության արդյունքում կատարել հստակ քայլեր․ ամենակարևորը՝ աշխարհի ուժային կենտրոնների, նախևառաջ՝ ՌԴ-ի հետ, հաստատել իրական դաշնակցային հարաբերություններ։

«Հայաստանին այսօր անհրաժեշտ է երկարաժամկետ դադար, որպեսզի վերականգնենք մեր անվտանգությունը։ Դա միայնակ չենք կարողանալու անել, իսկ այս ապիկար իշխանության պարագայում ինչ էլ մնացել է, ամբողջը քանդվելու է։ Այս իշխանության պարագայում ՌԴ-ը մեզ չի վստահելու․ հավասարը հավասարի, դաշնակիցը դաշնակցի հետ հարաբերություններ չեն լինելու, որովհետև դաշնակցի հետ հարաբերությունը նախևառաջ նշանակում է՝ վստահություն։ Եթե քո դաշնակից պետության, իշխանության ղեկավարը, դեռ բան չեղած, մեղքը գցում է ՌԴ գրպանը, ՌԴ քաղաքական ղեկավարությունը ի՞նչ հաշվարներ պետք է անի», – նշեց Շարմազանովը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց՝ ապազգային իշխանության հեռացման գործընթացի շուրջ օր առաջ համախմբվելը ամենակարևոր նախադրյալն է՝ երկիրը ստեղծված վիճակից դուրս բերելու համար։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ