18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Այս պահի դրությամբ Հայաստանում գնաճը 9,1 տոկոս է. ԿԲ նախագահ

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը վստահեցնում է` ունեն մանդատ, որով այնպես են անելու, որ ՀՀ քաղաքացիների կենսամակարդակը չնվազի, ու այդ մանդատը վերաբերում է գնաճի կարգավորմանը:

«Այս պահի դրությամբ մեր գնաճը 9,1 տոկոս է: ԿԲ խորհրդի վերջին նիստում վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանվել է նույն մակարդակի վրա», – Ազգային ժողովում հայտարարեց նա:

Գալստյանը հիշեցրեց` ՀՀ կենտրոնական բանկն առաջինն էր տարածաշրջանում, որ անցած տարվա դեկտեմբերին սկսեց տոկոսադրույք բարձրացնել:

Ինչ վերաբերում է գնաճի հետագա զարգացումներին` ԿԲ նախագահն ասաց, թե ակնկալում են, որ տարվա վերջում կունենան գնաճ, որը կգերազանցի իրենց թիրախը:

«Բայց լիահույս ենք ու բոլոր ջանքերը արդեն գործադրված են, որովհետև, գիտեք, մեր տոկոսադրույքները լագով են ազդում, համոզված ենք` եթե գնում ենք բազային սցենարով ու նոր ռիսկեր ի հայտ չեն գալիս, մյուս տարվա ընթացքում վերադառնում ենք մեր 4 տոկոս թիրախին», – ասաց Գալստյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ