20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. տղամարդը նռնակով պայթեցրել է կնոջը

Այսօր`ժամը 12:30-ին, Տավուշի մարզի Նավուր գյուղում ողբերգական միջադեպ է գրանցվել: Տղամարդը կնոջ հետ վեճի ընթացքում արձակել է իր ձեռքում եղած նռնակը, որի պայթյունից երեք մարդ, այդ թվում եւ  նռնակ նետողը, զոհվել են:

“Վալենտին Սարգսյանը, գտնվելով աներորդու տանը, վիճաբանության մեջ է մտել կնոջ` 1952թ. ծնված Լիանետա Պետրոսյանի հետ եւ նետել իր մոտ եղած նռնակը, որի հետեւանքով ինքը` Վալենտին Սարգսյանը,  կինը` Լիանետա Պետրոսյանը, եւ աներորդու կինը`1951թ ծնված Թամարա Հարությունյանը, մահացել են, իսկ աներորդին` 1950թ. ծնված Բորիս Պետրոսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց”,- Henaran.am-ին փոխանցեց  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Կատարվում է քննություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ