24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուժային բոլոր նախարարություններում իշխանությունը հասել է մի իրավիճակի, որն իրեն ամենից շատն է դուր գալիս՝ «տոտալ բարդակի»․ Նարեկ Սամսոնյան

Իմ խորին համոզմամբ՝ ներքաղաքական ճգնաժամը ոչ միայն չի հաղթահարվել, այլև ավելի է խորացել, «Պատերազմ և կապիտուլյացիա․ մեկ տարի անց» թեմայով քննարկմանը նշեց «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը։

Այն պարագայում, երբ խորհրդարանը ֆունկցիոնալության զրոյական մակարդակ ունի, ներքաղաքական ճգնաժամի հաղթահարվածության մասին խոսելն, ըստ Սամսոնյանի, անիմաստ է դառնում, իսկ իշխանությունն այս իրավիճակում փորձում է ամրապնդել դիրքերն ու ապահովել իր իշխանավարման շարունակականությունը՝ ուժային կառույցները կենտրոնացնելով սեփական ձեռքերում։

«Կոնսոլիդացվում են ուժային բոլոր աղբյուրները։ Ուժային բոլոր նախարարություններում իշխանությունը հասել է մի իրավիճակի, որն իրեն ամենից շատն է դուր գալիս` «տոտալ բարդակի»։ Որևէ ուժային կառույցում չի մնացել ինստիտուցիոնալ հիշողություն, որից տրամաբանորեն բխելու էր կալանավորելն այն մարդուն, որը նստած է վարչապետի պաշտոնում։ Այդ բոլոր կառույցները ողնաշարազրկված են և ամբողջությամբ ենթարկվում են Փաշինյանին՝ ինչպես տեսանք ՊՆ-ի փոփոխության օրինակով։ Վաղը կփոխվի նաև ԱԱԾ պետը», – նշեց հասարակական գործիչը։

Նիկոլ Փաշինյանն, ըստ նրա, ուժային կառույցներն իր տրամաբանությամբ «ամրապնդում» է՝ սեփական իշխանությունը պահելու համար, զուգահեռաբար ամրացնում է նաև սեփական պաշտպանությունը։

 

«Եռապատկվել է Նիկոլ Փաշինյանի թիկնազորը, նոր մեքենաներ են գնվել զրահապատ։ Թիկնազորի լրակազմն է ավելացվում, նոր զենքեր են ստանում և այլն։ Փաշինյանի տեղաշարժը, եթե ժամանակին 1 000 ոստիկան էր հսկում, հիմա 4 000 ոստիկան է հսկում։ Նիկոլ Փաշինյանը գնում է Իջևան իր հայրական տուն, Ոստիկանության ամբողջ ներքին զորքերը հետը գնում են այնտեղ։ Եթե ներքաղաքական ճգնաժամը հաղթահարված է, եթե Նիկոլ Փաշինյանը չունի որևէ ներքաղաքական խնդիր, ինչի՞ց է վախենում և ինչո՞ւ է այսպիսի խայտառակ ձևով հասել այնտեղ, որ 3-4 տարի Հայաաստանում կատարվող ապօրինությունների մասին լռած ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովն ասում է՝ այդքան ոստիկան մի՛ տարեք ցույցերին, դա անընդունելի է», – շեշտեց Սամսոնյանը։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ