29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

«Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում, արդեն իրականացվե՞լ է դեմարկացիա և դելիմիտացիա»․ հրատապ նիստ է հրավիրվել

սդֆաֆասֆ

ԱԺ ՄԻ պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովը հրատապ նիստ է հրավիրել՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանական մաքսային հենակետեր տեղադրելու փաստի կապակցությամբ։

Հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ քննարկմանը մասնակցելու հրավեր է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով կոնկրետ հարցադրումներ, սակայն կառավարությունից որևէ արձագանք մինչ այս պահը չկա։

Թովմասյանն ընթերցեց հարցադրումները՝ ուղղված Փաշինյանին և կառավարությանը․

– Ինչի՞ հիման վրա եք հայտարարել, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում։

– Արդյոք արդեն իրականացվել է դեմարկացիա և դելիմիտացիա։ Միայն դրա հիման վրա Դուք կարող էիք նման հայտարարությամբ հանդես գալ։

– Ի՞նչ իրավական հիմքով է հայտարարվում, որ անցակետը ՀՀ տարածքից դուրս է․ ո՞ր քարտեզի հիման վրա։

– Երբ պետական սահմանի փոփոխություն է իրականացվում, այն իրականացվում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի փոփխությամբ։ Մենք օրենքի որևէ փոփոխություն չենք իրականացրել, հետևաբար սա իրավական տեսանկյունից խնդրահարույց է։

– Ինչպե՞ս է իրականացվելու ադրբեջանական սահմանային ու մաքսային վերահսկողության պայմաններում մարդկանց ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը։

– Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ Գորիս-Կապան ավտոճանապարհով երթևեկող քաղաքացիների համար, և ինչպե՞ս ենք պաշտպանելու մեր քաղաքացիների կյանքի, ազատ տեղաշարժի և հիմնարար այլ իրավունքներ։

«Այս հարցերի պարզաբանումն ենք ակնկալում կառավարությունից և, ըստ էության, մենք առ այս պահը չունենք արձագանք», – ասաց հանձնաժողովի նախագահը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ