23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մենք ժողովուրդ-ստամոքս ենք: Մենք մեռել ենք: Չկանք»․ Ռուբեն Մխիթարյան

Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդյո՞ք երեկ Հայաստանի ու Արցախի որևիցե մի վայրում եղավ բազմամարդ մոմավառություն և բողոք ի հիշատակ Շուշիի մատույցներում թշնամու կողմից գնդակահարված երիտասարդ քաղաքացիական անձի:

Արդյո՞ք ինչ–որ մի պետական, պաշտոնական ջանդակ պատասխանել է թշնամու պաշտոնական ահաբեկմանը, որը խոստացել է «սատկացնել» մեր ՊՆ նախարարին, եթե նա ևս մեկ անգամ բախտը փորձի ու գնա Արցախ:

 
 Էս տեսակ հարցերն էնքան շատ են, որ իրոք զահլա չկա գրելու: Ուղղակի փաստենք: Մենք երկիր-ամֆիբիա ենք: Մենք ժողովուրդ-ստամոքս ենք: Մենք մեռել ենք: Չկանք: Մենք մոլորակի ֆեյքերն ենք՝ ինքնահավան, դադարկախոս, մեծամիտ ու նախանձ: Մենք խաչակնքվում ենք, բայց Քրիստոսի դեմքի փոխարեն ամեն մեկս տեսնում ենք մեր «աստծուն»… «…Աստված ջան, մենակ թե իմ «աստվածը» գա իշխանության»: Իշխանություն, ԻՇԽԱՆություն, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ…

Այսօր նոյեմբերի 10-ն է: Վաղը կլինի 11-ը, մյուս օրը 12-ը… Մեր համար ի՞նչ տարբերություն: Մարդու շիրմաքարին պետք է գրվեն ու հաշվվեն միայն այն տարիները, երբ նա ապրել է ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ: Մնացածը կյանք չէ: Վիճակագրություն է»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ