28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Սա սահմանափակում չէ, գովազդի տոտալ արգելք է, հերթական հարվածը՝ մամուլին․ մեդիաոլորտի ներկայացուցիչը «Գովազդի մասին» օրենքի նպատակները հեռուն գնացող է համարում

կ

Օրենքի նախագծում նշված է «սահմանափակումներ» տերմինը։ Իրականում սա սահմանափակում չէ, գովազդի տոտալ արգելք է, որովհետև սահմանափակումներ մինչև այժմ էլ կիրառվել են՝ գովազդը տեղափոխելով որոշակի ժամերի և այլն, «Գովազդի մասին» օրենքի շուրջ խորհրդարանում ընթացող քննարկմանը կարծիք հայտնեց Tert.am կայքի գլխավոր խմբագիր Արկադի Գրիգորյանը։

Շահումով խաղերի գովազդի հեռարձակումը սահմանափակելով, ըստ նրա, հարված կհասցվի ԶԼՄ-ներին, որոնց հիմնական գովազդատուն բուքմեյքերական ընկերություններն են, իսկ եկամտի աղբյուրը՝ գովազդի հեռարձակումը։

«Այս օրենքի նախագծից տպավորություն չի ստեղծվում, որ որևէ մեկը Հայաստանում մտածել է մամուլի մասին։ Գլխավոր տուժողները հիմա նստած են դահլիճում․ և՛ բուքմեյքերական ընկերությունները, և՛ գովազդ արտադրողները, և՛ գովազդ տեղադրողները՝ ի դեմս մամուլի։ Որևէ մեկը չի մտածել։ Դա հիմք է տալիս ենթադրելու, որ նպատակները հեռուն գնացող են, նպատակն է ուղղակի հերթական հարվածը հասցնել այն մամուլին, որը չի զբաղվում քարոզչությամբ, իրականում կատարում է մամուլի աշխատանք», – շեշտեց Գրիգորյանը։

Նա հավելեց, որ մամուլը միշտ է պատրաստակամ եղել պետության հետ համագործակցել, և ԶԼՄ-ներին եկամուտից զրկելու փոխարեն, պետությունը կարող է այլ քայլի դիմել, օրինակ, սոցիալական արշավներ նախաձեռնել։

«Գումար հատկացրեք, սոցիալական արշավ սկսեք և՛ կայքերում, և՛ հեռուստաընկերություններում։ Գումարի տեղն էլ կարող ենք հուշել, շատ լավ գիտեք․ օրինակ՝ Գլխավոր դատախազի ու տեղակալների աշխատավարձը կարելի է բարձրացնել 3 տարի հետո։ Չեն նեղվի», – ասաց Արկադի Գրիգորյանը։

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ