20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց պետք է բացատրել, որ դա լավ չէ, ոչ թե արգելել գովազդը․ Դավիթ Բաբախանյան

ԱԺ-ում շարունակվում է «Գովազդի մասին» օրենքի քննարկումը։ Մեդիաոլորտի ներկայացուցիչներն իրենց վերապահումներն են ներկայացնում շահումով խաղերի գովազդի սահմանափակման կամ դրա արգելքի նպատակահարմարության վերաբերյալ։

«Խաղամոլության մեջ թաթախված մարդկանց հետ պետք է խոսել, բացատրել, որ դա լավ չէ, ոչ թե արգելել գովազդը։ Դրանում է սոցիալական հակագովազդի կարևորությունը։ Որովհետև եթե արգելեք գովազդը, հարևանից, բարեկամից լսելով, որ դա իր ծանր սոցիալական վիճակից ելք է, նա շարունակելու է խաղալ, և գովազդն այստեղ ամենակարևոր խթանող գործոնը չէ», – քննարկմանը կարծիք հայտնեց «Արմենիա» ՀԸ տնօրեն Դավիթ Բաբախանյանը։

Նա գովազդի նշանակությունը ներկայացրեց ֆիլմարտադրության օրինակով։

«Երբ գեղարվեստական ֆիլմը մտնում է կինոթատրոն, գովազդով է ուղեկցվում, և գովազդի դերն այդտեղ այնքան կարևոր չէ, որքան դահլիճից դուրս եկող և ֆիլմի մասին կարծիք հայտնող մարդկանց։ Այսինքն՝ կինոյի տոմսերի արդյունավետ վաճառքին նպաստում է մարդկանց կարծիքը, ոչ թե ֆիլմից առաջ ցուցադրված գովազդը։ Եթե ֆիլմը դուր չի գալիս, ինչքան ուզում ես, գովազդիր, ֆիլմի տոմսերը չեն վաճառվելու», – ասաց Դավիթ Բաբախանյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ