23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Այսօր հանդիպելու ենք Ազատության հրապարակում՝ ասելու, որ հաշտ չենք դավաճանության հետ. Լիլիթ Գալստյան

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը կոչ է անում այսօր՝ ժամը 18։00-ին, հավաքվել Ազատության հրապարակում։

«Սիրելի հայրենակից, այսօր հանդիպելու ենք Ազատության հրապարակում, 18։00-ին։

Հրապարակ, ուր կոփեցինք մենք ազատությունն ու անկախությունը, հրապարակ, ուր ձևակերպեցինք մեր հավաքական իղձերն ու երազանքները, հրապարակ, ուր միասին բանաձևեցինք մեր ազգային արժանապատվության բանաձևը, ուղիղ մեջքով ու շիտակ հայացքով քայլելու հպարտությունը»,- Facebook-ի իր էջում գրել է Գալստյանը:

Նա նշել է, թե հենց Ազատության հրապարակում են բանաձևել մեր պետականության և մեր ինքնության վերջին երեսուն տարիների կերպը, մեզ՝ Հայաստանին ու Սփյուռքին ապրեցնող ու միավորող կերպը։

«Ավաղ, այն, ինչ ունենք այսօր, կորուստ է ու ցավ, աղետ, պարտադրված պարտություն, որի հետ հաշտ լինելու ոչ բարոյական, ոչ էլ քաղաքական իրավունք չունենք։ Այդ իրավունքը մեզ չի տալիս ոչ մեր անցյալը, ոչ մեր ապագան և ոչ էլ՝ Եռաբլուրը։

Այսօր հանդիպելու ենք Ազատության հրապարակում՝ ասելու, որ հաշտ չենք դավաճանության հետ, ասելու, որ պարտության ծանր մուրճը մեզանից մի կողմ նետելու ուժ պիտի գտնենք, ասելու, որ մեր պայքարը շարունակվում է, ասելու, որ նոր հաղթանակների և վերածննդի միակ ճանապարհը մեր միասնականության մեջ է, ասելու, որ արժանապատիվ խաղաղության իրավունքը նվաստացում չի ենթադրում, ասելու, որ Արցախը մեր հայրենիքն է, ասելու, որ Հադրութն ու Շուշին մերն են ու չքնաղ են, որ Արցախի հարցը փակված չէ, ու միասնական ուժերով, դիմադրությամբ ու համոզումով, ուժեղացած Հայստանով նվաճելու ենք Արցախի ինքնորոշման իրավունքը։

Մենք ուժ ունենք, մենք համոզում ունենք, մենք երազել գիտենք ու դրան հասնել։ Հանուն Հայաստանի»,-նշել է պատգամավորը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ