26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2177, մահվան՝ 55 նոր դեպք

Հայաստանում նոյեմբերի 6-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2177 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 319 016-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 46 քաղաքացի, մահացածների թիվը 6628 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 9 դեպք: Նոյեմբերի 6-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1332 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 55 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 7960-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 2283 է, ընդհանուր առողջացածներինը՝ 279 148, փաստացի բուժվողներինը՝ 31 908: Մեկ օրում արվել է 10 469 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 167 911 թեստավորում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ