20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի. «Հրապարակ»

. «Սյունիքում ՔՊ-ականներն անցել են բացահայտ տեռորի՝ հատկապես ճնշում են պաշտոնյաներին, որ նոյեմբերի 14-ին Կապանի ՏԻՄ ընտրություններում ապահովեն ՔՊ-ական թեկնածուի հաղթանակը։ Երեկ տեղեկություն ստացանք, որ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը մարզպետարանի աշխատողներին հանձնարարականներ է իջեցրել եւ մասնավորապես պետական հիմնարկների, հատկապես դպրոցների տնօրեններին մոբիլիզացնելու խնդիր է դրել: Կրթության վարչության պետ Մերի Գանդալյանը հրաժարվել է ենթարկվել, նրա նկատմամբ ճնշումներ են գործադրվել:

Մենք կապվեցինք Մերի Գանդալյանի հետ: Նա ասաց, որ իրեն ասել են՝ դիմում գրի գնա, բայց ինքն աշխատանքից ազատվելու դիմում չի գրել, եւ իր նկատմամբ ծառայողական քննություն են սկսել։ «Ազատման դիմում չեմ ներկայացրել, ծառայողական քննություն է սկսվել պարզապես»,- ասաց Գանդալյանը։

Հարցրինք՝ ճի՞շտ է, որ իրեն ստիպել են ՔՊ-ի օգտին աշխատել, պատասխանեց․ «Ստիպելու բան չի եղել, պարզապես ինձ առաջարկել են` դիմում գրել-հեռանալ, ես ասել եմ, որ չեմ գրում»։

Պարզաբանե՞լ են, թե ինչու են Ձեզ նման բան առաջարկում՝ հարցրինք Գանդալյանին։

«Դեռեւս ոչ։ Ծառայողական քննությունը մինչեւ նոյեմբերի 9-ն է, լիազորություններս դադարեցված են, կսպասեմ ընթացքին»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ