19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Հույս չունենաք, չի գնալու․«դրան» պետք է հեռացնել. Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ Նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Վաղուց ֆեյսը չէի բզբզել, էսօր մի քիչ ժամանակ գտա, ուզեցի հասկանալ ի՞նչ տրամադրություններ կան, ինչ կանխատեսումներ։ Պատահեցի մի շարք «վերլուծությունների» այն մասին, որ հեսա «դա» հրաժարական կտա, «էն թուղթը կստորագրի» ու հրաժարականը կտա, անգամ ոմանք կոնկրետ ամսաթիվ էին նշում, էսինչ օրը, էսինչ ժամին հրաժարական կտա, էսինչը կդառնա ժամանակավոր վարչապետ, էնինչը էս կանի, էն կանի։Նախ, այ ժողովուրդ, հարգելիներս, էդ «թուղթը» ինչ է, կա՞, ամբողջակա՞ն է, թե սեւագիր, ինչ է մեջը գրված, մի հատ հիշեք, էդ «թղթի» մասին ով կամ ում ազդեցության տակի «լրատվամիջոցները» գրեցին առաջինը։Եւ, կարեւորը, ամենայն պատասխանատվությամբ ասեմ էլի, իմացեք, եթե ցայսօր չգիտեիք կամ չեք հասկացել, էդ ձեր ասած «էն բանը» հրաժարական չի տա, ոչ իր կամքով, ոչ իր պապաների հորդորով։ Միամիտ եք,  եթե այդպես եք մտածում, ուրեմն, դրան չեք ճանաչում եւ հետո՝ չարաչար եք սխավում:Գուցե եւ էդ «հրաժարականի» սպասումը մեզ դուր է գալիս է, կայֆ է, չէ, բա ոնց, պատկերացրեք, էդ «ինքը> ինքնակամ գնում է։ Մենք հանգիստ մի հով տեղ լռվում ենք, ու «դա» գնում է։
 
Հույս չունենաք, չի գնալու․«դրան» պետք է հեռացնել, միասին, միասնական, համախմբված, համաժողովրդական, համահունչ։
Միայն այդպես «դա» կհեռացվի։
Ուրեմն, առակս զինչ ցուցանէ՝ իրար մի կերեք, առհասարակ, ոչ մի խայծ մի կերեք, կենտրոնացեք հիմնականի վրա՝ բռուցքվել, միասնական դառնալ եւ հեռացնել «դրան»։
 
Այլ երազանք չունենաք․«դրան» պետք է հեռացնել, պարտավոր ենք, ինքը ինքնակամ չի գնալու։
Ինքնակամ դա անգամ մորուքը չի սափրելու: Մենք ենք դա անելու ու անելու ենք հիմնահատակ»։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ