25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մուրացան» հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա. նրանցից 1-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 7 բալիկ թթվածնակախյալ է. Մուրադյան

Վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող՝ Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք, Facebook-ում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին, և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք:

Տեղեկացնեմ, որ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։

Փոքրիկներից 1-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր՝ վերակենդանացման բաժանմունքում է, 7 բալիկի վիճակը գնահատվում է ծանր՝ թթվածնակախյալ են, և 8 երեխա գտնվում է կայուն վիճակում։ 18 մայրերի մոտ ևս հաստատվել է Covid-19», – գրել է Արմեն Մուրադյանը։
KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ