25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մի քանի դիտարկումներ “Նաիրիտի” շուրջ

Վերջին շրջանում «Նաիրիտ» գործարանի վերագործարկման և կուտակված պարտքերի վճարման հարցով գործարանի հարյուրավոր աշխատակիցներ բողոքի ակցիաներ են անում: Աշխատակիցների դժգոհություն էլ ավելի խորացավ, երբ նրանց մեծ մասը ծանուցագիր ստացան աշխատանքից ազատվելու մասին:

Զարգացումների ահա այս ֆոնին կարևոր է համակողմանի քննության առնել ստեղծված իրավիճակը և դիտարկել  կողմերի դիրքորոշումները, հասկանալու համար ի վերջո ինչ հնարավոր լուծումներ կարելի տալ «Նաիրիտի թնջուկին»:

Առաջին հերթին պետք է ընդունել, որ «Նաիրիտը» իր ծաղկուն շրջանում սպասարկում էր ԽՍՀՄ մեծ շուկան և մյուս կողմից հումքի հիմնական  աղբյուրը ոչ թե Հայաստանն էր այլ Ռուսաստանը, որտեղից երկաթուղային տրանսպորտի միջոցով ներկրվում էր հումքը և արտահնվում պատրաստի արտադրանքը:

Հիմա ունենք մի իրավիճակ,  երբ փաստացի չկա Հայաստանից Ռուսաստան երկաթուղային հաղորդակցություն և միակ ցամաքային ճանապարհը Վերին Լարսն է, որը տարվա ընթացքում տևական խափանումներ են լինում: Աբխազական երկաթուղու գործարկման հնարավորությունը առաջիկա տարիներին ևս շատ չնչին է:    

Այսինքն, եթե տեսականորեն պատկերացնենք, որ «Նաիրիտի»  վերագործարկման համար կա անհրաժեշտ ներդրում, ապա երկրորդ՝ հումքի և պատրաստի արտադրանքի տրանսպորտային ապահովման խնդիրը կշարունակվի մնալ չլուծված: Հետևաբար ցանկացած խոշոր ներդրողի համար առաջին հայացքից իսկ «Նաիրիտ» գործարանում ներդրում կատարելը գրավիչ չի թվում, քանի որ չկա և՛ հումքի և՛ սպառման շուկայի փաստացի հասանելիություն:

Երկրորդ՝  արդյո՞ք մրցունակ կլինի «Նաիրիտի» արտադրանքը: Անընդհատ վկայակոչելով, որ խորհրդային տարիներին «Նաիրիտը» բարձրորակ արտադրանք էր թողարկում, չի նշանակում,  որ այսօր մաշված սարքավորումներով  հնարավոր է մտնել մրցակցային դաշտ, առավել ևս այն պայմաններում, որ գործարանի արտադրած ծանր կաուչուկը  ոչ մի դեպքում հնարավոր չի օգտագործել անվադողերի արտադրության մեջ, որը համեմատաբար ավելի մեծ պահանջարկ ունեցող ոլորտ է:

Երրորդ՝ մի քանի տարի չաշխատելու պարագայում երկու հազարանոց աշխատակիցների բանակ պահելը առնվազն անարդյունավետ գործունեություն է: Եթե վերագործարկման հնարավորությունը մոտ լիներ, ապա իրատեսական կլիներ աշխատողներին պահելը, սակայն այս պարագայում դա կավելացնի պարտքային բեռը՝ չլուծելով և ոչ մի խնդիր:

Չորրորդ՝ Համաշխարհային բանկը հատուկ ընկերության կողմից պետք է աուդիտ իրականացնի, որից հետո միայն հստակ կլինի արդյոք հնարավոր է վերագործարկումը և միայն դրանից հետո կառավարությունը հայտարարելու է տենդեր: Աուդիտը լավագույն դեպքում կտևի 5-7 ամիս և այդ ընթացքում աշխատակիցների նման մեծաքանակության պահպանումը, ըստ այդմ՝ պարտքերի կուտակումը, աննպատակահարմար է:

Հինգերորդ՝  անընդհատ շրջանառվում է «Ռոսնեֆթի» կողմից հնարավոր ներդրումներ կատարելու տարբերակը: «Ռոսնեֆտը» անգլիական ընկերության աուդիտի արդյունքները ստանալուց դեռևս պատասխան չի տվել: Դժվար չէ կռահել, որ ռուսական ընկերությունը հանձն չի առնի գործարանի «վերակենդանացման»  գործը, որը կպահանջի առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլար, մանավանդ այն դեպքում, երբ Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերը 0%-ի սահմաններում է և առաջիկայում դժվար է ակնկալել Ռուսաստանից նման մասշտաբային ներդրումներ:

«Նաիրիտի» շուրջ վերոթվարկված դիտարկումների շարքը կարելի է շարունակել և այստեղ կարևոր է, որ ստեղծած իրավիճակը չմեկնաբանվի զգացմունքային դատողությունների հարթությունում, այլ քննության առնվի «Նաիրիտի» ապագայի վերաբերյալ իրատեսական սցենարները: Եվ վերջում աշխատակիցների չմարված աշխատավարձերի  ամբողջական և պատշաճ ժամկետներում փոխհատուցումը պետք է լինի առաջնահերթություն, անկախ այն հանգամանքից գործարանը կվերագործարկվի, թե կապամոնտաժվի: Իսկ պարտքերի մարումը եթե 10%-ով Կառավարության, ապա 90%-ով մասնավոր սեփականատերերի իրավասությունների տիրույթում է:

Նորայր Բադալյան


KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ