20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը և ռազմաքաղաքական ղեկավարությունը իրավիճակին համահունչ գործողություներ չեն իրականացրել, ինչով հիմք է դրվել պատերազմում մեր պարտությանը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ ԱԺ – կառավարություն հարցուպատասխանի ընթացքում Նիկոլ Փաշինյանին իր հարցադրումներն ունեն կոնկրետ նպատակներ։

«Դա նրա հետ պոպուլիզմի առումով մրցավազքի մեջ մտնելը չէ, դա ծաղրանքի կամ այլ ժանրի մեջ մրցավազքի մեջ մտնելը չէ։ Սրանք այն հարցադրումների պատասխանն են, որոնք մեզ, եթե ոչ այսօր, վաղը հնարավորություն են տալու կոնկրետ գործեր հարուցելու, կոնկրետ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար», – ասաց Տիգրան Աբրահամյանը։

«Փաստացի նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ պատերազմից առաջ, հանրության համար տեսանելի գործոններից բացի, եղել էր նաև վստահություն առաջացնող ռադիոկլանում։ Այսինքն՝ ադրբեջանական կողմից կլանվել էր տեղեկատվություն, ինչը ևս մեկ հաստատում էր, որ ակնհայտորեն պատերազմ էր լինելու։ Սա եղել է պատերազմից երկու օր առաջ։ Այսինքն՝ այսքան գործոնների առկայության պայմաններում, Նիկոլ Փաշինյանը, ռազմաքաղաքական ղեկավարությունը, իրավիճակին համահունչ գործողություներ չեն իրականացրել, ինչով հիմք է դրվել հենց այդ փուլում պատերազմում մեր պարտությանը», – ասաց Աբրահամյանը։

Պատգամավորը նշեց, թե սա ցույց է տալիս նաև, որ միջոցառումների այն շարքը, որոնք նախատեսված էին նման իրավիճակների համար, փաստացիորեն չեն աշխատել, այդ մեխանիզմները գործի չեն դրվել, ինչով պետությունը, զինված ուժերը չեն պատրաստվել Ադրբեջանի հարձակմանը», – ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ