25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատկան մարմինները երկար քննարկում են՝ տա՞լ Սեյրան Օհանյանին այդ «դոպուսկը», թե՞ ոչ. «Հրապարակ»

«Դեռեւս օգոստոսին ԱԺ  պատգամավորները, ըստ կարգի, դիմել էին անվտանգության մարմիններին՝ պետական գաղտնիք պարունակող նյութերին ծանոթանալու «դոպուսկ» ստանալու համար:

Ընդդիմադիրներից մի քանիսը մեզ նախորդ շաբաթ ասել էին, որ անհայտ պատճառներով իրենց չեն տրամադրում այդ «դոպուսկը», այն դեպքում, երբ 2022-ի բյուջեի նախագիծն արդեն խորհրդարանում է, իսկ պաշտպանությանը վերաբերող հատվածի գաղտնի հավելվածին ծանոթանալու համար նման թույլտվություն պետք է ունենան:

Տեղեկացանք, որ ընդդիմադիր պատգամավորների մի մասի թույլտվությունը 2 օր առաջ է եղել, սակայն պաշտպանության նախկին նախարար, գեներալ Սեյրան Օհանյանը նրանց թվում չէ: Մարդ, որը տարիներ շարունակ ի պաշտոնե տնօրինել է նման տեղեկատվության, հիմա դարձել է կասկածելի, եւ պատկան մարմինները երկար քննարկում են՝ տա՞լ նրան այդ «դոպուսկը», թե՞ ոչ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ