19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

««Մեռար» ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանին ցիտելով». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

««Մեռար» ԱԺ ամբիոնից Սերժ Սարգսյանին ցիտելով։

Բա ինչո՞ւ Սերժ Սարգսյանի բանակցային հայանպաստ փաթեթից հրաժարվեցիր։

Ինչո՞ւ ուլտիմատում դրեցիր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առջեւ։

Ինչո՞ւ պոպուլիստաբար ասեցիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։

Ինչո՞ւ բանակցային բովանդակության մասին նախընտրեցիր տեղեկանալ ոչ թե Սերժ Սարգսյանից, այլ «կառուցողական» Ալիեւից։

Եվ, վերջապես, Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությանը հստակ գնահատական է տվել Ալիեւը, ով բողոքում էր, որ «փակ դռների հետեւում իրենից պահանջում են ճանաչել Արցախի անկախությունը»։

Հ.Գ. Խորհրդարանն էլ «բազար» չէ, որ պատգամավորի հարցին պատասխանելու փոխարեն «անկապ» ժամանակի վատնում ես իրականացնում»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ