24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի. Սեյրան Օհանյան

Հայաստանը պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել ոչ միայն քաղաքական, ոչ միայն անվտանգային, այլև՝ տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Հատկապես, Սյունիքում՝ բեռանափոխադրումների ուղղությամբ», – ասաց նա։

Օհանյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունները սահմանային իրավիճակում տիրող, հատկապես, տեղագրական իրադրությունը կապում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ, ինչն անընդունելի է։

«Այդ օրենքը ներքին սպառման համար է, եթե նույնիսկ այս օրենքը գոյություն ունի, ապա նոյեմբերի 9-ին կանգնեցված պատերազմից հետո մենք իրավունք չունեինք այդ հատվածներում Ադրբեջանին հանձնել այն ռազմավարական բոլոր կետերը, որոնք վիճելի են մեր ու Ադրբեջանի միջև», – ասաց նա։

Պատգամավորն ասաց, թե հետագայում, երբ սահմանազատում լինի, շատ դժվար է լինելու Ադրբեջանին հետ շպրտելը։

Սեյրան Օհանյանը նշեց, թե պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց այսօրվա իրավիճակում մարտական գործողությունները դեռևս հեռանկարային են։

«Չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի», – ասաց նա։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ