23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարման ճգնաժամը ներթափանցել է բոլոր օղակներ. «Հրապարակ»

«Այսօր ԱԺ ճեպազրույցների օրն է․ խմբակցություններն ամփոփելու են քառօրյայի աշխատանքները։ Ավելի ստույգ՝ եռօրյայի, էլ ավելի ստույգ՝ երկուսուկեսօրյայի կամ երկօրյայի, եթե ավելի ճշգրիտ՝ մեկօրյայի աշխատանքները, քանզի խորհրդարանը, քառօրյան չսկսած, արդեն օրակարգը սպառել էր։ Հինգշաբթի օրն առհասարակ նիստ չի եղել, չորեքշաբթի օրը նիստը տեւել է ընդամենը կես ժամ, արագ սպառել են օրակարգն ու հեռացել։ Երեկոյան միայն կառավարության հետ հարցուպատասխանն է կայացել, որն օրենքի պահանջ է՝ անկախ օրակարգից։

Միակ լիարժեք նիստը եղել է երեքշաբթի՝ նստաշրջանի առաջին օրը։ Սա ԱԺ պարապության, անարդյունավետ աշխատանքի մասին է վկայում։ Խորհրդարանականները, հատկապես՝ իշխանական մասը, զբաղված են ամեն ինչով, բացի օրենսդրական աշխատանքից:

Ինչպես գործադիրն է կաթվածահար վիճակում, այնպես էլ օրենսդիր մարմինը, եւ կառավարման ճգնաժամը ներթափանցել է բոլոր օղակներ»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ