19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ողբերգական սպանությունների հեղինակը գերեզմանը նախապես չէր փորել

Տավուշի մարզի Նավուր գյուղի համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը Henaran.am-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, որ երեկ իր կնոջն ու նրա հարազատներին սպանած  53-ամյա Վալենտին Սարգսյանը նախապես իր գերեզմանը փորել էր:

Հիշեցնենք, որ երեկ Վալենտին Սարգսյանը մտել էր աներոջ տուն եւ հայհոյանքներ տալով այնտեղ գտնվող իր կնոջը, աներորդուն, նրա կնոջը եւ մի քանի հոգու, սպառնացել էր, որ իր մոտ եղած նռնակը կպայթեցնի:
Վիճաբանության ընթացքում նա իր մոտ եղած նռնակը պայթեցրել էր, ինչի հետեւանքով ինքը, կինը՝ 62-ամյա Թամարա Հարությունյանը, աներորդու կինը՝ 60-ամյա Լիանետա Պետրոսյանը մահացել են, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Բերդի բժշկական կենտրոն: Մամուլում դեպքից հետո եղան հրապարակումներ, որ Սարգսյանը նախապես գերեզմանոցում փորել էր տեղը, հետո գնացել այդ քայլին:

“Չեմ հասկանում, ում մտքով ինչ անցնում է, գրում է: Մարդու հայրը նոր էր մահացել, դեռ տարին չեն տվել ու գերեզմանոցում գործ էին անում: Ոչ մի նոր փոս չի փորվել: Ուղղակի գերեզմանաքարն էին դնում, ինչից հետո կատարվել է ողբերգությունը”,-ասաց գյուղապետը:

Նրա խոսքով, Վալենտինի վարքի մեջ տարօրինակ ոչինչ չի նկատվել: “Նորմալ փախհարաբերություններ ուներ համագյուղացիների հետ, շփվում էր, չհասկացանք ինչն էր պատճառը”,-ասաց Նիգոյանը: Գյուղապետը նաեւ նշեց, որ Վալենտինը դատապարտված է եղել, բայց Վանաձորում ապրելու տարիներին: Նավուրում նա ոչ մի զանցանք չի արել:

Ինչ վերաբերում է հիվանդանոցում գտնվող Բորիս Պետրոսյանին, ապա, ըստ գյուղապետի,  նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելացնենք, որ   Տավուշի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (սպանություն՝ երկու կամ ավելի անձանց) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելը, կրելը եւ օգտագործելը) հատկանիշներով:

Լուսանկարը` Էդվարդ Արզումանյանի

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ