29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչ հիշաչար մարդ եք, մոռացեք Դոմինգոյին. Գագիկ Բեգլարյան /վիդեո/

 Այսօր՝  կառավարության նիստից հետո, Երեւանի նախկին քաղաքապետ, կապի եւ տրանսպորտի գործող նախարար Գագիկ Բեգլարյանը նախարարի պաշտոնում  առաջին ճեպազրույցը տվեց լրագրողներին: Ուշագրավ է, որ Գագիկ Բեգլարյանը սկզբում լրագրողների հարցերին կցկտուր պատասխաններ տվեց եւ արագ հեռացավ կառավարության շենքից: Կառավարության շենքի առջեւ արդեն Գագիկ Բեգլարյանին իրենց մտահոգություններով մոտեցան իրացման գոտու բնակիչները: Մի փոքր անց նախարարը կրկին վերադարձավ կառավարության շենք եւ միջանցքում խմբված լրագրողներին տեսնելով` համբերատար պատասխանեց բոլոր հարցերին:

Լրագրողները նախ հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերվում իր` նախարար նշանակվելուն: Գագիկ Բեգլարյանն ասաց, որ իր  աշխատանքով է խոսելու:

“Ինչ հիշաչար մարդ եք, մոռացեք ամեն ինչ, արդեն նոր աշխատանք կա, նոր ոլորտ”,-Գագիկ Բեգլարյանն այսպես պատասխանեց լրագրողներից մեկի այն հարցին, թե Դոմինգոյի “չարաբաստիկ” համերգն ի՞նչ ազդեցություն թողեց պարոն Բեգլարյանի կարիերայի վրա: Իսկ դիտակմանը, թե Գագիկ Բեգլարյանը կրկին կգնա՞ Դոմինգոյի համերգին, կապի եւ տրանսպորտի նախարարը պատասխանեց այսպես.”Մեծ սիրով, բայց ես Դոմինգոյի համերգին չեմ էլ եղել: Ինչո՞ւ եք անընդհատ Դոմինգոյին հիշում”:

Լրագրողի դիտարկմանը, թե Դոմինգոյի տաղանդը Բեգլարյանի կարիերայում մեծ հետ թողեց, նախկին քաղաքապետը պատասխանեց., թե դեռ հարց է, ինչ հետք թողեց` լավ, թե վատ:

Գագիկ Բեգլարյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ նաեւ կապի եւ տրանսպորտի նախարարությունում հնարավոր կադրային փոփոխությունների, իրացման գոտու բնակիչների բողոքի /որպես նախկին քաղաքապետ,-խմբ/, ինչպես նաեւ Երեւանի  գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հարաբերությունների մասին հարցերին:

Իրացման գոտու վերաբերյալ Գագիկ Բեգլարյանը հայտարարեց, որ իր օրոք երբեք անօրինականություններ չեն եղել, իսկ Տարոն Մարգարյանի վերաբերյալ նշեց. ” Տարոն Մարգարյանը իրականում արժանի քաղաքապետ է, որպես նրա հետ աշխատած լավ, մտերիմ ընկեր, Տարոն Մարգարյանն ինչի կարիք ունենա, ես նրա կողքին կանգնած եմ”:

Ճեպազրույցի ամբողջական տեսանյութը` շուտով:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ