20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բժիշկները “Հարսնաքարում” քեֆ չեն արել. Դերենիկ Դումանյան /վիդեո/

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հերքել է մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե բուժաշխատողի օրվա առիթով համակարգի աշխատողները “Հարսնաքար” ռեստորանային համալիրում քեֆ են արել, ինչի մասին տեղեկանալով, Դերենիկ Դումանյանը բարկացել է:

“Քեֆ չի եղել, եթե քեֆ չի եղել, ինչո՞ւ պետք է բարկանայի”,-այօսր կառավարության նիստից Henaran.am-ի խնդրանքով մեկնաբանելով տեղեկությունը, ասաց Դերենիկ Դումանյանն ու հավելեց, թե չգիտի, ինչու են այս հարցը շահարկում:
Դերենիկ Դումանյանը “Հարսնաքարում” տեղի ունեցածը   վայրով չի պայմանավորում: Նրա խոսքով՝ նույն ծեծը կարող էր տեղի ունենալ մեկ այլ վայրում: “ Ես ընդամենը դատապարտում եմ, որ որևէ մեկին բռնի ուժով փորձում են ինչ-որ բան բացատրել”,-նշեց առողջապահության նախարարը:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ միջադեպից հետո որեւէ դատապարտող հայտարարություն չեղավ, արդյո՞ք պատճառն այն է, որ “Հարսնաքարը” պատկանում է ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին,  Դերենիկ Դումանյանը պատասխանեց. ”Ոչ, պատճառը դա չէր: Պատճառն այն էր, որ հայտարարությունները միայն մամուլով չեն արվում, արվում են տարբեր տեղերում: Ես ընդհանրապես գտնում եմ, որ և լրագրողներին, և բժիշկներին, և մյուս մարդկանց չի կարելի նեղացնել իրենց պարտականությունները կատարելիս և կատարելուց դուրս:

Ենթադրենք այստեղ բժիշկ չլիներ, մի սովորական քաղաքացի լիներ և նման վնասնվածքներ ստանար, ի՞նչ է, մենք չպե՞տք է դրան արձագանքեինք, դրան վերաբերվենք որպես հասարակության անդամ: Ես դատապարտում եմ այդ երևույթը միանշանակ, և հատկապես՝ դա իմ կոլեգաների նկատմամբ ”:

Դերենիկ Դումանյանն ասաց, որ այսօր բժիշկները, որոնք օր ուգիշեր աշխատում են, իրենց առողջությունը տալիս են դիմացինի կյանքը փրկելու համար, իրականում անպաշտպան են:  Նախարարան ասաց, որ այս հարցին հատուկ ուշադրություն է դարձնելու:

Առողջապահության նախարարը նաեւ տեղեկացրեց, որ հանգստյան օրերին այցելել է
ՊՆ կենտրոնական կայազորային զինվորական հոսպիտալի  վերակենդանացման բաժանմունքում գտնվող բժիշկ Վահե Ավետյանին: Դերենիկ Դումանյանի խոսքով,  բժիշկներն իրականացնում են հնարավորը: “Ես խնդրելու եմ, եթե որևէ բանի կարիք ունենան, անպայման դիմեն, որպեսզի մենք կարողանանք մեր օգնությունը ցուցաբերել”,-նշեց նախարարը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում  դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական  հոսպիտալի բժիշկներ Էդգար Միկոյանը, Արկադի Աղաջանյանը, Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը եւ Վահե Ավետյանը: Վերջինս արդեն երկու անգամ վիրահատվել է: Նրա մոտ գլխուղեղի դիսլոկացիա է / մի կիսագունդը թեքվել է դեպի մյուս կիսագունդը/:

Դերենիկ Դումանյանը լրագրողների  խնդրանքով անդրադարձավ նաեւ առողջապահության նախարարությունում հնարավոր կադրային փոփոխություններին: Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ