19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մյասնիկյան պողոտայի մի հատվածում վաղը կդադարեցվի երթեւեկությունը

Երեւանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Մյասնիկյան պողոտայի վերակառուցման ու ասֆալտապատման շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով, հունիսի 29-ին , առավոտյան ժամը 7:00-ից մինչեւ հուլիսի 1-ի ժամը 18:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթեւեկությունը Մյասնիկյան պողոտայի` Աճառյան փողոցի ուղեանցից մինչեւ Հերացի փողոց իջնող հատվածում:

Որպես այլընտրանքային ավտոճանապարհ՝ վարորդներին առաջարկվում է  Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթեւեկել  Դավիթ Բեկի փողոցով կամ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով եւ Ազատության պողոտայով:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը ներողամտություն է հայցում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ