23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել. ՀՀ նախագահ

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի եւ Եվրոպական խորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսի հետ:

Ինչպես  Henaran.am -ին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ լրատվամիջոցների հետ կապերի վարչությունից, զրուցակիցներն ընդգծել են, որ նման հանդիպումները լավ առիթ են ինչպես միջկուսակցական կապերի ամրապնդման շուրջ մտքեր փոխանակելու, այնպես էլ Հայաստանի եվրոպական ինտեգրման քաղաքականության առաջընթացը եւ խնդիրները քննարկելու համար:

Հանդիպմանը կարեւորվել է ԵՄ-ի հետ խորհրդարանական հարթությունում, նաեւ երկկողմ՝ ՀՀ ԱԺ-ի եւ Եվրախորհրդարանի, Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի՝ Եվրոնեստի շրջանակներում համագործակցությունը: Կողմերի համոզմամբ, նման հարթակները օրենսդիրների համար լավ հնարավորություն են սերտ կապեր հաստատելու եվրոպացի եւ արեւելյան գործընկերության ձեւաչափի երկրների իրենց գործընկերների հետ եւ քննարկելու համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Երկուստեք նշվել է, որ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվել, ինչը վկայում է կողմերի պատրաստակամության եւ հիմնական խնդիրների շուրջ մոտեցումների ու պատկերացումների ընդհանրության մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանը Եվրոպական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքին եւ Եվրոպական խորհրդարանում ԵԺԿ  խմբակցության փոխնախագահ Իոաննիս Կասուլիդեսին ներկայացրել է նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու առաջիկա ծրագրերը: Հանրապետության ղեկավարը նշել է, որ ներկայում Եվրոպական հանձնաժողովի հետ աշխատանքներ են տարվում այդ բարեփոխումների ռազմավարությունից բխող համատեղ գործողությունների ծրագիր մշակելու շուրջ: Այդ համատեքստում կարեւորվել է Եվրոպական հարեւանության ՛՛ավելին ավելիի դիմաց՛՛ սկզբունքը:

Հանրապետության նախագահն այժմ Բրույսելում մասնակցում է ժամեր առաջ մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին: Ավելի ուշ Սերժ Սարգսյանը ԵԺԿ գրասենյակում հանդիպում կունենա կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ