20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Իշխանությունը գտավ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին․ «Հրապարակ»

«Իշխող մեծամասնությունը, իրագործելով պողպատյա մանդատի բոլոր հնարավորությունները, անշեղորեն նվաճում է ողջ իշխանությունը երկրում, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինները։ Խորհրդարանական մեծամասնությունը երեկ՝ առանց ընդդիմադիրների, նոն ստոպ ռեժիմով երկու ընթերցումով ընդունեց համայնքների խոշորացման նախագծերը: Իշխանությունը եռամյա ձախողված պայքարից հետո վերջապես գտավ անհնազանդ եւ անցանկալի համայնքապետերից ազատվելու բանալին՝ ի դեմս խոշորացման:

Առաջիկա երկու ամիսներին բախտորոշ ընտրություններ են սպասվում: «Քաղպայմանագիրն» ամեն ինչ անելու է, որ խոշորացված համայնքները վերցնի իր ղեկավարության տակ։ Որոշ ընդդիմադիրներ եւս արդեն իսկ սկսել են այդ ուղղությամբ պայքարը: Այս ընտրությունները կարող են վճռորոշ լինել հետագա քաղաքական դասավորությունների առումով»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ