24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական. Արմեն Գրիգորյան

Ե՛վ նախընտրական փուլում, և՛ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու և կայունություն ապահովելու մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Այդ տրամաբանության շրջանակում նաև պետք է կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանական։ Մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Ինչպես քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակում էլ կատարվել են նման հայտարարությունները և քաղաքական քայլերը», – հայտարարեց Գրիգորյանը։

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակի հարցին, ԱԽ քարտուղարն ասաց, թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման միակ և կարևոր հարթակը ԵԱՀԿ Մինսկի խումբն է։

Նա անհասկանալի համարեց Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանը պետք է ձեռնպահ մնա Ղարաբաղի կարգավիճակի հարցից։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ