24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

2018թ․ թուրքական շահերը սպասարկող ցանցին հաջողվեց իր դրածոններին տեղավորել ՀՀ իշխանության մեջ, իսկ կառավարման բոլոր թելերը միևնույն է՝ տանում են դեպի Հրազդանի կիրճը նայող հայտնի սև շենքը

Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանում թուրքական շահերը սպասարկող ցանցն անցավ գործի դեռ 1996 թվականի խայտառակ ընտրություններից հետո, երբ գործակալական ցանցի պարագլխին կարգեցին նախագահ` Հայաստանը պարտվողականության և զիջողականության ճանապարհով տանելու համար։

Երկու տարի անց այս ամեն ինչի դեմ ընդվզեց ռազմական և արցախյան էլիտան, և ցանցին չհաջողվեց իրագործել իրենց առջև դրված խնդիրները։

Տասը տարի անց փորձ կատարվեց բռնի ուժով ռևանշի , սակայն շատ կոշտ պատասխանից հետո, գործակալական ցանցը մի պահ քաշվեց մի կողմ` կատարվածը հասկանալու և սխալները ուղղելու համար։

Ցանցն ընտրեց այլ ճանապարհ և սկսեց մետաստազի նման տարածվել պետության մարմնով, ամեն տեղ թողնելով վարակված բջիջները։

2018 թվականին ցանցին հաջողվեց իր դրածոններին տեղավորել իշխանության մեջ, իսկ կառավարման բոլոր թելերը միևնույն է տանում են դեպի Հրազդանի կիրճը նայող հայտնի սև շենքը։

Ցանցի ղեկավարի ընկերների կողմից արդեն վերահսկվում են դատական ոլորտը, տնտեսական ոլորտը, բանկային ոլորտը, արտաքին գործերի ոլորտը, մասամբ պաշտպանական ոլորտը։

Բոլոր հին կադրերը տեղավորված են առանցքային պաշտոններում, իսկ արհեստական ստեղծված ՔՊն դաշտ է նետված հիմնական թիրախի ուղղվող հարվածները իր վրա շեղելու համար։

Ցանցը, իշխանության գալով, հաշվի առավ իր սխալները և առաջի քայլերը ուղղեցին ռազմական ու արցախյան էլիտայի կազմաքանդմանն ու բարոյազրկմանը։

Շարունակելի է…»։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ