20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

«Բնականաբար, մենք պետք է մտնենք այդ փուլ». Անդրանիկ Քոչարյանը չհերքեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը

Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձավ մամուլի հրապարակումներին՝ ըստ որոնց՝ Մոսկվայում Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններից հետո, կարծես թե, հաջողվել է պայմանավորվել սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը։

«Ես չեմ կարող հաստատել, ոչ էլ հերքել, բայց ես կարող եմ ասել, որ այդ մասին հրադադարի ռեժիմը հաստատելուց հետո գնում են խորհրդատվություններ ու, բնականաբար, մենք պետք է մտնենք այդ փուլ, որովհետև այդ փուլ մտնելուց սկսած՝ մենք պետք է կարողանանք լարվածության թուլացման ու դեպի խաղաղություն գնացող գործընթացը դարձնենք անշրջելի», – ասաց նա։

ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյան էլ ասաց, թե այս գործընթացների վերաբերյալ տեղի ունեցող բանակցություններում ցանկացած արձանագրված փաստ համապատասխան պետական խողովակների միջոցով տեղ է հասցվում հանրությանը։

«Այո, երբեմն մամուլում այնպիսի տեմպեր են ստանում լուրերը, որ կարիք կա դրանք հերքելու կամ հաստատելու, մենք ևս այս մասով փորձում ենք հնարավորինս օպերատիվ լինել, որ հանրությանը չմոլորեցնեն դեղին մամուլի ներկայացուցիչները», – ասաց իշխանական պատգամավորը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ