23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Պատգամավորներն այսօր պարգևավճար են ստացել. «Հայաստան» դաշինքն այդ գումարը վերադարձնելու պետբյուջե. Իշխան Սաղաթելյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց լուրեր են հասել առ այն, որ պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմադիր, պարգևավճարներ են ստացել:

«Ենթադրում ենք, որ սա ՀՀ անկախության տոնի հետ է կապված: «Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է այդ պարգևավճարից: Մենք այդ գումարից չենք օգտվելու՝ կա՛մ կվերադարձնենք բյուջե, կա՛մ ՀՀ սահմանամերձ տարածքներից որևէ մեկում որևէ աշխատանք կանենք: Մենք պարգևավճարների հետ կապված պատրաստվում ենք  բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան»,- նշեց Իշխան Սաղաթելյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ