19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Իդրամ”-ի “կախվելը”

“Իդրամ” վճարային համակարգը վերջին մեկ ամսում սկսել է խափանումներով աշխատել: Մասնավորապես երկու-երեք օրով համակարգն անհասանելի է լինում, եւ հաճախորդները չեն կարողանում իրենց վճարումները կատարել կամ դրամ կանխիկացնել: Այդ օրերին համակարգի աշխատակիցներին այլ բան անել չէր մնում, քան ներողություն խնդրել եւ հորդորել համբերել:

Թե ինչն է նոր-նոր ներդրվող համակարգի խափանման պատճառը, Henaran.am-ը փորձեց պարզել տնօրեն Գայանե Ստեփանյանից:  Վերջինս ասաց, որ անհանգստանալու հիմքեր չկան, համակարգը, ինչպես միշտ հզոր է: “Տեխնիկական հարցեր կային, սերվերի նորացում, ֆունկցիաների փոփոխություն, դրանք էին հիմնական պատճառը: Ու ասեմ, սա մեր գործունեության մեջ առաջին անգամ է նման բան նկատվում”,-ասաց տիկին Ստեփանյանը:

Ի դեպ, նկատենք, որ տաս տարվա պատմություն ունեցող ԱրՔա համակարգում նույնպես հաճախակի են դարձել խափանումները: Մանավանդ այն օրերին, երբ մարդիկ աշխատավարձ են ստանում: Բոլոր բանկոմատներն այդ օրերին “կախվում” են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ