23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունը ներմուծողի ու արտահանողի համար խաղի նույն կանոնները սահմանեց

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

ՀՀ կառավարությունը հաստատել է ՛՛Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ՛՛ դասակարգիչի 2208 ծածկագրին դասվող օղու ներմուծման արտոնագրման կարգը, արտոնագիր ստանալու հայտի եւ արտոնագրի ձեւերը, հաջորդ որոշմամբ սահմանվել նշված ապրանքի ներմուծման արտոնագրման պետական կառավարման մարմինները` ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է, որ փաստորեն ներքին արտադրողի եւ ներմուծողի համար լինելու է բարդ ընթացակարգով արտոնագիր։ Դա նշանակում է, որ սահմանվելու են տեխնիկական չափանիշներ, եւ ներմուծողներն ու արտադրողները պետք է համապատասխանեն այդ չափանիշներին։ Ստուգումն իրականացվելու է տարին մեկ անգամ եւ պարտադիր կերպով։

ՀՀ էկոնոմիկայի նախարարը հավելել է. ՛՛Մենք այստեղ հավասար պայմաններ ենք ստեղծում, որովհետեւ այս պահին ներմուծումը պարզ ընթացակարգով է, իսկ արտադրությունը` բարդ։ Ըստ էության ինչ-որ չափով պաշտպանում ենք տեղական արտադրությունը՝ ստեղծելով հավասար պայմաններ։ Այս ընթացակարգով կուժեղանա նաեւ հսկողությունը, այդ թվում նաեւ սննդի անվտանգության տեսակետից։ Միաժամանակ սա համապատասխանում է նաեւ մեր միջազգային պարտավորություններին, ըստ որոնց պետք է հավասար պայմաններ ապահովենք տեղական եւ օտարերկրյա ընկերությունների համար՛՛։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ