23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Որևէ կերպ փորձ չենք անելու միջամտել ԶԼՄ-ների գործունեությանը. Սասուն Խաչատրյան

Մեր ամենահեռահար նպատակը կոռուպցիայի վերացումն  է, այս մասին ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների հարցազրույցի ժամանակ ասաց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը։

«Դա, իհարկե, մի քիչ անիրատեսական է, բայց պետք է ձգտել դրան», – ասաց նա։

ՀՔԾ պետը վստահեցրեց՝ որևէ կերպ փորձ չեն անելու միջամտել ԶԼՄ-ների գործունեությանը։

«Եթե  քննդատությունը տեղին լինի ու դեպքերի չբացահայտումը լինի սուբյեկտիվ մեր մեղքի պատճառով, ապա մենք հետևություններ կանենք, աշխատանքները կբարելավենք, բայց լինում են դեպքեր, երբ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասին ավելի լավ է լռել», – նշեց Խաչատրյանը։

ՀՔԾ պետի խոսքով՝ վերջերս մեկ հաջողված գործ են ունեցել, որի մասին չի ցանկանա բարձրաձայնել։

«Գործը երկու տարուց ավելի քննվեց, բավականին շատ հրապարակումներ էին լինում, թե ինչու այս կամ այն անձը չի ներգրավվում, կարծում եմ՝ այս հրապարակումներին պետք է վերաբերվել փիլիսոփայորեն ու անել աշխատանք», – ասաց Սասուն Խաչատրյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ