24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյան արձակուրդն անցկացրել է Դիլիջանում՝ ուժեղ հսկողությամբ. «Փաստ»

Փաստ» թերթի տեղեկություններով, անցած մի քանի օրերին Տավուշի մարզի իրավապահ ողջ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում էր: Բանն այն է, որ իր կարճատև արձակուրդը Նիկոլ Փաշինյանն անցկացնում էր Դիլիջանում, ինչի պատճառով ուժային կառույցները 24-ժամյա ռեժիմով լծված են եղել նրա անվտանգության ապահովմանը:

Տավուշի մարզի մեր աղբյուրները փոխանցում են, որ մարզի իրավապահ համակարգի աշխատակիցները պարզապես ժամերն են հաշվել, թե երբ է Փաշինյանի արձակուրդը ավարտվելու, որ վերադառնա Երևան, իրենք էլ վերադառնան իրենց հիմնական գործառույթներին: Նման վիճակն արդեն «սովորական» է դառնում Փաշինյանի համար, քանզի մեկ անգամ չեն ԶԼՄ-ներն արձանագրել, որ նույնիսկ մեկ օրով որևէ մարզ մեկնելիս նրան անպայման ուղեկցում են համապատասխան կառույցների հարյուրավոր ծառայողներ, որոնց տեղում միանում են տվյալ մարզի բազմաթիվ ուժայիններ, եթե ոչ բոլորը..․»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ