24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ամերիկացին ամուսնության անիմացիոն առաջարկ է արել /վիդեո/

Նյու Յորքի բնակիչ Էնթոնի Պինդերն իր սիրելիին ամուսնության առաջարկ է արել անիմացիոն ֆիլմի միջոցով, որի վրա ինքնուրույն է աշխատել: Հոլովակի գլխավոր հերոսներն են դարձել լեգոյի հայտնի մարդուկները, որոնք սիրահարների դեր են խաղացել եւ պատկերել տարբեր ռոմանտիկ տեսարաններ:

Երիտասարդը մի շարք ստեր է  հորինել, որպեզի կարողանա շեղել ընկերուհու ուշադրությունն իր “լեգո-նախագծից”:

Ֆիլմում խաղալիք-մարդուկն իր ընկերուհուն հրավիրում է զբոսախնջույքի, այնուհետեւ` ընթրիքի, իսկ հետո հանուն նրա հաղթում է վիշապին: Երբ ֆիլմն արդեն պատրաստ է եղել, Պինդերը  ցուցադրել է այն հարսնացուին:

Հոլովակն ավարտվում է “կամուսնանաս ինձ հետ” արտահայտությամբ, որին  Պինդերի հարսնացուն, բնականաբար, դրական պատասխան է տվել:

Սա  ամուսնական յուրօրինակ առաջարկության առաջին դեպքը չէ: Գրեթե մեկ տարի առաջ սիրահարված ամերիկացին ամուսնության առաջարկություն էր արել ընկերուհուն ֆիլմի համար նախատեսված թրեյլերով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ