20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Երկրի ղեկավարի արցունքները /վիդեո/

Իտալիայի ֆուտբոլի հավաքականը նախօրեին “Եվրո-2012”-ի կիսաեզչրափակչի շրջանակներում պարտության մատնեց Գերմանիայի հավաքականին: 2:1 հաշվով հաղթելով գերմանացիներին` իտալացիները հայտնվեցին  ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակչում:

Եզրափակիչ խաղին, որը տեղի կունենա Կիեւում հուլիսի 1-ին, հաղթանակի համար կպայքարեն Իսպանիայի եւ Իտալիայի հավաքականները:

Գերմանիա-Իտալիա հանդիպմանը ներկա էր նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով խոստացել էր, որ Գերմանիայի` եզրափակիչ դուրս գալու դեպքում կմեկնի Կիեւ` ներկա գտնվելու եզրափակիչ խաղին` հաշվի չառնելով Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալման վերաբերյալ որոշ տարաձայնություններն Ուկրաինայի հետ:

Հայրենակիցների պարտությունն Անգելա Մերկելն ընդունել է արցունքն աչքերին: Սա այն դեպքն է, երբ ղեկավարն ապրում է ոչ թե անձնական, այլ իր ժողովրդի հաջողությոններով եւ անհաջողություններով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ