18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեքենայով թող գնա, վերջին անգամ եղել է 8-9 ամիս առաջ». Արթուր Ղազինյանը ՔՊ-ականներին կոչ արեց Նիկոլ Փաշինյանին ասեն, որ գնա Արցախ

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց՝ Արցախը չեն վստահում իշխանությանը։

«Մենք ձեզ Արցախ չենք վստահում, վստահեցինք, տեսանք ինչ եղավ», – ասաց նա։

Պատգամավորն իշխանությանը կոչ արեց պատասխանատվություն կրել իրենց իշխանության օրոք տեղի ունեցած բոլոր և դրական, և բացասական երևույթների համար։

Ղազինյանը պնդեց՝ պետք է ստեղծվի Արցախի հարցով մշտական հանձնաժողով ու այդ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը։

«Այն ընդդիմությունը, որ երբեք Արցախը չի դիտարկելու Ղարաբաղի տարածք», – նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին ասեն, որ մեկ անգամ գնա Արցախ։

«Թող գնա Արցախ՝ իր հռչակած Հայաստանը, մեքենայով թող գնա Արցախ, վերջին անգամ եղել է ութ-ինն ամիս առաջ, թող գնա ու նորից հայտարարի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»», – հայտարարեց Ղազինյանը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ