19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Խորհենք բարին

Երբ Աստվածաշնչում խոսվում է մաքրության մասին, նկատի չի առնվում միայն ֆիզիկական մաքրությունը: Խոսքը նաև մեր մտքերը մաքուր պահելու մասին է, ինչով էլ պայմանավորված է այն փաստը, որ ողջախոհությունը դասվում է քրիստոնեական յոթ հիմնական առաքելությունների շարքում:  Մեր գործած մեղքերը մեզ հեռացնում են ողջախոհությունից, ինչն էլ իր հերթին առիթ է դառնում նոր մեղքերի:

«Ցանկացած փորձություն սկսվում է հեղհեղուկ մտքից և Աստծու հանդեպ վստահության  պակասից»,- ասում է Թովմաս Գեմբացին: Այո՛, մեր մեղքերը և ողջախոհության պակասը դառնում են իրական փորձություններ մեզ համար, որը հաղթահարելու համար լրացուցիչ ջանքեր են պահանջվում: Մեր կասկածամտությունն ու Աստծո նկատմամբ հավատի թուլացումը նախ ունեն բժշկման կարիք, և ապա միայն մեղքը, որ գործել ենք դրանց հետևանքով: Հենց այս երկու հիմնական պատճառներից է, որ չենք կարողանում դադարեցնել մեղքերի իրար հաջորդող մեր շղթան՝ չգտնելով ելք և լուծում:

Ներսես Շնորհալին, կարծես այս խոսքերն ասած լինի նրանց համար, ում ողջախոհությունը գտնվում է թմբիրի մեջ. «Ժուժկալ պետք է լինել ամեն բանի մեջ, որոնցից աստվածային օրենքները հրամայում են հրաժարվել: Ամենից առաջ մտքում տեղ չտալ վատթար խորհուրդների, այլ ժուժկալությամբ դիմադրել և սրտից հալածել դրանք, որպեսզի դրանց չհետևի նաև կատարումը»: Ուստի՝ ողջախոհության առաջնային պայմանը հոգևոր ժուժկալությունն է:

Մարդ կարիք ունի մշտապես հսկելու ինքն իրեն, որպեսզի վանի, շրջանցի բացասական մտքերն ու սեփական միտքը պահի մաքրության մեջ: Այս ճանաարհին որպես կատարելություն պիտի ունենանք Աստծուն: Նրան, ում պաշտում ենք, մաքրամաքուր է և դրանով էլ՝ սուրբ: 

Խնդրենք Աստծուց, որ մեզ էլ արժանի դարձնի երանելի ողջամտությանը: Մտքի արթնությունն ամենակարևորներից է, որ պետք է ունենա քրիստոնյան: Դրա համար անդադար աղոթենք և ապաշխարենք՝ ջանալով մաքուր պահել մեր մտքերն այնպես, ինչպես անում ենք մեր մարմնի դեպքում: Խորհենք բարին՝ անսալով Սուրբ Պողոս առաքյալի այն խոսքին, թե․ «Եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտությամբ է, ինչ որ՝ պարկեշտությամբ, ինչ որ՝ արդարությամբ, ինչ որ՝ սրբությամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբավով, ինչ որ՝ առաքինությամբ, ինչ որ՝ գովությամբ, – ա՛յն խորհեցեք» (Փիլիպ 4:8):

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ