18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի. յուրաքանչյուր կողմ պետք է պահպանի իր խոսքը». Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (խորհրդարան) նախագահ Մուստաֆա Շենթոփը, որն այս օրերին գտնվում է Ադրբեջանում, անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին»` հայտարարելով, որ «կողմերից յուրաքանչյուրը պետք է միջանցքի բացման հարցում պահի իր խոսքը»:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, թուրք պաշտոնյան այս մասին հայտարարել է այսօր Գանձակում (Գյանջա) լրագրողների հետ հանդիպմանը: Նա շեշտել է, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարևոր է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար:

«Զանգեզուրի միջանցքով Ադրբեջանի հիմնական մասը կկապվի Նախիջևանի և Թուրքիայի հետ: Բացի այդ, կստեղծվի տրանսպորտային միջանցք Թուրքիայի և ասիական երկրների միջև: Համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել, և յուրաքանչյուր կողմ պետք է պահպանի իր խոսքը: Միջանցքը պետք է բացվի», – ասել է Շենթոփը:

Նախօրեին Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովան Միլլի մեջլիսում Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների նախագահների առաջին եռակողմ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը կդառնա նոր միջանցք եղբայրական Պակիստանից դեպի Թուրքիա և Ադրբեջան»:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ