25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Էսկալացիայի ռիսկեր Բաքվի և Երևանի միջև. Le Monde

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռազմական միջադեպերի քանակի աճը կասկածի տակ է դնում երկու երկրների միջև բանակցությունների վերսկսման հարցը, գրում է ֆրանսիական Le Monde պարբերականը` նկատելով, որ հունիսին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը հանգստացրել է Բաքվին, քանի որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին ընդդիմության` իշխանության վերադառնալուց:

«Ընդդիմությունը սպառնում էր չեղարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որով ավարտվել է 44-օրյա պատերազմը»,-գրում է լրագրող Էմանուել Գրինշպանը` Հայաստանի մայրաքաղաք Երևանից 50 կմ հարավ` Նախիջևանի մատույցներումտեղի ունեցած բախումներին:

«Չորեքշաբթի, հուլիսի 14-ին, փոխհրաձգության հետևանքով հայ զինվոր է սպանվել, ադրբեջանցի մեկ զինվոր վիրավորվել է: Ուրբաթ նույն վայրում տեղի է ունեցել ևս մեկ բախում, որի արդյունքում ոչ ոք չի տուժել: Վերջին օրերին փոխհրաձգություններ են տեղի ունեցել նաև Շուշա քաղաքի (հայերեն ՝ Շուշի) շրջակայքում, Լեռնային Ղարաբաղի սրտում` տարածքում տեղակայված 2000 ռուս խաղաղապահների քթի տակ: Թշնամական երկու ճամբարները հրաժարվում են պատասխանատվությունից այս միջադեպերի համար», – ասվում է հոդվածում:

 

Գրինշպանը նկատում է, որ պատերազմից հետո երկու երկրների թշնամությունը չի հանդարտվել, բայց հունիսից ի վեր Ռուսաստանի միջոցով բանակցությունները որոշակի առաջընթաց են գրանցել:

«Ադրբեջանը դժկամորեն ազատում է զինադադարից հետո գերեվարված հայերին՝ Լեռնային Ղարաբաղում հայկական զինված ուժերի կողմից ականապատված տարածքների քարտեզների փոխարեն: Վերջին երեք տասնամյակների ընթացքում նրանք հարյուր հազարավոր ականներ են տեղադրել ՝ թշնամու առաջխաղացումը զսպելու հույսով», – նշում է հոդվածի հեղինակը:

Գրիշպինը նաև ընդգծում է, որ վստահություն չկա նաև Ադրբեջանի և արևմտյան երկրների միջև հարաբերություններում` օրինակ բերելով Բաքվի հրավերով դիվանագիտական կորպուսի քառասունից ավելի ներկայացուցիչների այցը Շուշի, բայց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների կողմից այդ հրավերի անտեսման աղմկահարույց դեպքը:

«Երբ հուլիսի 9-ին Բաքուն կազմակերպեց դեսպանների այցը Շուշա (Շուշի)՝ Լեռնային Ղարաբաղը գրավելու խորհրդանշական քաղաք, 46 երկիր արձագանքեց: Բայց Մինսկի խմբի երկրներից (Ֆրանսիա, ԱՄՆ, Ռուսաստան) կամ Գերմանիայից ոչ մի ներկայացուցիչ չեկավ», – մեկնաբանում է լրագրողը` հավելելով, որ Իլհամ Ալիևը լավ հարաբերություններ է պահպանում Վլադիմիր Պուտինի հետ, իսկ Վաշինգտոնի, հատկապես Փարիզի հետ կապը կտրուկ վատացել է:

«Հայաստանը մոտ է Մոսկվային, քանի որ նրանից է կախված Հայաստանի անվտանգությունը, սակայն Երևանը կարողացել է մերձենալ Եվրամիությանը»,-գրում է հեղինակը` հիշեցնելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո Բրյուսելը Հայաստանին առաջարկել է 5 տարվա ընթացքում 2,6 մլրդ եվրոյի չափով աջակցություն՝ հակամարտության հետևանքները հաղթահարելու համար:

Լրագրողը նկատում է, որ Բաքվին ԼՂ վերականգնման համար կհատկացվի 140 մլն եվրո:

 

«Ադրբեջանի տնտեսությունն, իհարկե, 4 անգամ ավելի մեծ է, քան Հայաստանի տնտեսությունը` զգալի ածխաջրածնային ռեսուրսների շնորհիվ: Այնուամենայնիվ, նրա ավտորիտար ռեժիմը և Հայաստանի հետ հակամարտության քաղաքական լուծման բացակայությունը երկիրը պահում են Եվրոպայի ծայրամասերում»,-եզրափակում է հեղինակը:

tert.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ